Երկիր.am կայքում այսօր տեսանք հարсազրույց Մեկ Ազգ դաշինքի համահիմնադրի հետ։ Խոսքը մեր պաստառների մասին էր։ ArmComedy կառույցը ևս մեկ անգամ ընդգծում է իր չեզոք քաղաքական դիրքը, ցանկանում է շեշտել, որ ամեն անգամ նոր Մեկ Ազգի պաստառ տեսնելիս մեր աչքերը փայլում են։ Միակ բանը, որ մեզ իսկապես մտահոգում է՝ քաղաքի մաքրությունն է։ Իսկ Գոռին մաղթում ենք հաջողություն իր քաղաքական, ազգանվեր պայքարում։ Շնորհակալություն հարցազրույցը վարած լրագրողին արդար և հումորով լինելու համար։
Մրցավազք… ArmComedy-ՄԵԿ ԱԶԳ
Մոտ երկու ամիս առաջ, սոցիալական ցանցերում ու բլոգներում տարածվել էին ArmComedy.com հումորային բլոգը վարող տղաների պատրաստած պաստառները: Դրանք «Մեկ ազգ» դաշինքի թռուցիկների ու պաստառների հումորային նմանակումներն էին: Այս մասին մեր հարցազրույցը՝ «Մեկ ազգ» դաշինքի համահիմնադիր Գոռ Թամազյանի հետ:
-Տեսե՞լ եք ArmComedy-ի տղաների պաստառները:
-Այո, մենք դրանից տեղյակ ենք: Ես կարծում եմ, որ դրանք կոսմոպոլիտ ուղղվածության երիտասարդներ են և իրենց քաղաքական հայացքներով մասմաբ հարում են լևոնական ճամբարին: Եթե նմանատիպ գործոնները, որոնք կփորձեն ստվեր նետել մեր պայքարի վրա, մենք միանշանակ կակտիվացնենք մեր պայքարն այդ տարրերի դեմ:
-Դուք կարծում եք` ստվե՞ր են նետում, թե՞ ընդհակառակը` գովազդում են ձեզ:
— Ոչ, փորձում են արժեզրկել: Ցանկացած հումոր ավելի շատ արժեզրկում է, քան փորձում է բարձրացնել: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս են անունդ տալիս և ի՞նչ հարթության վրա են քո մասին խոսում: Եթե դա առաքինի չէ, ապա հեղինակություն չի կարող բերել քո պայքարին, քո գաղափարներին:
-Որպես սովորական մարդ, Ձեզ մոտ ծիծաղ չե՞ն առաջացնում այդ պաստառները:
— Ինձ մոտ ծիծաղ չեն կարող առաջացնել, որովհետև մեր լոզունգները բխում են մեր ազգի շահերից: Թող ծիծաղեն նրանց վրա, ովքեր հոգեպես աղքատ են, ցինիկ են ու քաղքենի են: Բայց ոչ նրանց վրա, ովքեր այս երկրում դեռ հայրենասեր են մնացել ու դիսկոտեկներում չեն ապրում: Այսինքն` դիսկոտեկների գաղափարը չէ իրենց մայր մոտեցումը կյանքին, այլ ազգի, հայրենիքի գաղափարն է: «Մեկ ազգ» դաշինքի երիտթևը կազմված է նման գաղափարներ ունեցող երիտասարդներից: Հետևաբար, եթե որևէ մեկը հեգնում է մեր պայքարը, ներկայացնում է իր հոգևոր դատարկությունը:
-Ինչու՞ եք կարծում, թե իրենք լևոնական ճամբարից են:
-Որովհետև իրենք, ըստ էության, նման հակաքարոզչությամբ կանաչ ճանապարհ են բացում ՀՀՇ-ական երիտթևի համար: Որովհետև նրանց երիտթևը նույնպես կազմակերպված է, նույնպես ակտիվ է: Նրանք (ՀՀՇ) փորձում են ոչ թե իրենց տարեց գործիչներով հանդես գալ մեզ նման ուժերի դեմ, այլ իրենց երիտթևով, որպեսզի, իրենց պատկերացմամբ, մեզ հռչակ չբերեն: Այսինքն` «Մեկ ազգն» այնքան չկա, որ անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը քարկոծի նրան, բայց եթե քարկոծում է նրա ողջ քարոզչամեքենան, արդեն պարզ է, որ դա հենց Լևոն Տեր-Պետրոսյանն է ուղղորդում, էլ ո՞վ պիտի ուղղորդեր:
-Իսկ եթե Ձեզ ասեմ, որ նրանք քաղաքական որևէ պատկանելություն չունեն, կհավատա՞ք:
— Գուցե իրենք որևէ քաղաքական պատկանելություն չունեն, բայց դա չի նշանակում, թե մենք նրանց արարքը հարգում ենք: Մենք լուրջ ենք ու պահանջում ենք լուրջ մոտեցում:
http://yerkir.am/am/news/174.htm
[ad#Google Adsense Horizontal]
Քաղաքի պատերը փուչ ու սին հայտարարություններով կեղտոտելով` ինչի դեմ եք պայքարում, և որ մեկ ազգն եք ներկայացնում, պարոն Գոռ?
ինձ թվում ա իրանց “մեկ ազգ” կոչող մարդիկ ծպտյալ մասոններ են, որոնք մասնակցում են հայ ազգի դեմ
էմոների կազմակերպած դավադրությանը
пиздец, извиняюсь за выражение
Лютая серьезность этого мужЫка — гениальна.
Не сходи я по линку — думал бы что это ваш текст!
Мужики — я ваш фанат!
Ба Руб джан )) увидел себя в нашем 3D апдейте?
էտ “մեկ ազգ” կոչող մարդիկ պետք է հիշեն, որ հիմար բաները արվում են հենց լուրջ դեմքերով: Իսկ հումորի պակասը խոսում է իրենց թերզարգացվածության և կոմպլեքսների մասին:
Ես իրանց մասին ավելի լավ կարծիքի էի…
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ….Փաստորեն Գոռիկը հումորի ու ծաղրի տարբերությունը չի զգում:)))))))))
Մեջբերում`- Ոչ, փորձում են արժեզրկել: Ցանկացած հումոր ավելի շատ արժեզրկում է, քան փորձում է բարձրացնել: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս են անունդ տալիս և ի՞նչ հարթության վրա են քո մասին խոսում: Եթե դա առաքինի չէ, ապա հեղինակություն չի կարող բերել քո պայքարին, քո գաղափարներին:
Գոռիկը ազգ գոռալով երևի կյանքում չի կարդացել Երվանդ Օտյանին, ու չգիտի որ հումորը ոչ թե պիտի բարձրացնի, այլ պիտի ԲԱՐՁՐԱՑՆԻ ԽՆԴԻՐԸ` ՄԵՂՄԵԼՈՎ ՍՈՒՐ ԱՆԿՅՈՒՆՆԵՐԸ: Օֆ լավվ է, ոնց կասեր վարչապետը` Ախպոր պես:))))
Ամեն ինչ պարզ է՝ Գոռը դիսկո գնացողներից աբիժնիկա:
@Narek
Да, брателло!
Спасибо!
Մեռա :ՃՃՃՃՃՃՃՃ@Mike
Թարգմանելով “Պարոն” Մյունխաուզենի հանրահայտ ասվածքը, խոսքս ուղում եմ Գոռին:
Գոռ, լուրջ դեմքի արտահայտությունը խելքի նշանը չէ, քանզի աշխարհի բոլոր հիմարությունները իկատար են ածվել հենց այդ դեմքի արտահայտությամբ:
Այն ինչ դու քարոզում ես, աղտոտելով մեր քաղաքը եւ փակցնելով ձեր պաստառները անորինական կերպով՝մաքուր ֆաշիզմ է, այլասերված ազգայնամոլություն, որն իրեն բոլորից բարցր է դասում:
Դու չես պայքարում, դու դատարկախոսությամբ ես զբաղված, դու լվանում ես երիտասարդների ուղեղները փուչ եւ դատարկ ուռապատրիոտիզմով: Ու իրականում հայրենասիրության հոտն էլ կյանքում չես քաշել, էլ չասած, որ ես խեղկատակությունից իսպառ դրա հոտը չի գալիս:
Ինձ բախտ է վիճակվել “զրուցել” ձեր տղաներից 2ի հետ: 15 րոպեի ընդացքում, նրանք 2 նախադասություն են կարողացել ասել, կիսատ պռատ, զռում էր որ ուղեղները լվացած ա, որ իրանց ասել են, էս ա մեր նպատակը, ու էտ խեղճ երեխեքը, որ նույնիսկ չափահաս ել չէին, 15 րոպե ապուշի պես կրկնում էին մի նախադասություն, որ Լեւոնականները զոմբի են, ու որ մենք հայ ենք, մենք պատիվ ունենք:
Ո՞րն ա էտ պատիվը: Էտ դուք ո՞նց էք ձեր պատիվը պահում:
Իսկ են ինչ անում են Արմ Քոմեդիի տղաները պարզապես առողջ քայլ է: Որովհետեւ իրենց պաստառների բովանդակության ու ձեր պաստառների բովանդակության մեջ տարբերություն չկա:
Իրենցը գոնե ծիծաղ է առաջացնում, իսկ ձեր նոխկանք եւ տհաճություն:
«Բայց ոչ նրանց վրա, ովքեր այս երկրում դեռ հայրենասեր են մնացել» Միայն ինձ ա թվում, որ այս արտահայտություն անողը, մեր երկրին մի տեսակ վերապահումով ա մոտենում։ Даже я бы сказал, с высокомерием: Смотрите даже в этой говевнной стране мы дартаньяны, а все остальные так погулять вышли.
Իսկ տեսե՞լ եք Մեկ ազգի ՝ «ՌԱԳԱՆՈՍԵՑՆԵՐ՝, տեր գանգնեք ձեր իգական սեռի բաց պորտին։» պաստառը։ Վերջն ա 😀
@mk
Ha ettex miangamic mi qani ban er unikal )))still shocked
@mk
Էտ ամենավերջնա :))) ու կոնկրետ միանգամից հասկանալի է դառնում, որ մի դարդից են գալիս մյուս պոստեռների մեջ կուտակված ջղայնությունն ու ատելությունը:
Հայրենաիսրությունից են խոսում…
— այնքան հայրենասեր են որ ողջ Երևանը աղտոտել են իրենց էժանագին ու ծիծաղելու չափ տափակ հակաքարոզչությամբ,
— այնքան հայրենասեր են որ նույնիսկ չեն էլ փորձում իրենց պաստառներում մաքուր հայերենով արտահայտվել /հիշեք` “ռագանոսեցներ”, “միք խաբնվեք” և այլ նմանատիպ արտահայտությունները/,
— այնքան հայրենասեր են որ բացահայտ սեպարատիզմ են սերմանում բոլոր մակարդակներում /կրոնական, քաղաքական և այլ/,
— այնքան հայրենասեր են որ իրենց անձնական փառասիրությանը հագուրդ տալու համար իրենց իսկ հայրենակիցներին աջ ու ձախ իրենց պաստառներում վիրավորելով ու փնովելով ման են գալիս:
Մի խոսքով…
Էս վատ իմաստով աՆնասուննրը նպատակ են դրել Երևանի բոլոր սյուները հարամելու:
Տղերք, ինչ էլ անեք սրանց ոչնչացնելու համար` ես պատրաստ եմ միանալու: Ասա, արա այ մոնղոլ-թաթարական գենի վիրուսակիրներ, դուք ուր — ազգասիրությունն ուր, ազգային ինքնությունն ուր:
Էս վիրուսային տեխնոլոգիան ֆինանսավորողին վերջին քֆուրն ա հասնում, որովհետև ինֆորմացիոն աղբով ա լցնում միլիոնավոր սովորական մարդկանց առանց այդ էլ խառը գլուխները` ինչ ա թե մի երկու քվե ավել փախցի:
Կներեք նեռվայնացած եմ:
Շակալներն ինչքան էլ շատանան չեն համարձակվի հարձակվել գայլի վրա…իսկ դու լռի ոմն կարեն անտաշիան ես քեզ հո լավ գիտեմ….
մնացած դեպքերում ասեմ քեզ ու քո պեսներին չհամարձակվեք արթնացնել քնած գայլին, թե չէ ձեր բոլորի վերջը մի ակնթարթում կգա