ԵՐԵՎԱՆ — 18 ամյա Սևակ Խաչատրյանը արդեն հինգ ամիս է ինչ դարձել է գոթական երիտասարդական շարժման հետևորդ: Չնայած Եվրոպայում և ԱՄՆ-ում գոթեր կային երկար տարիներ շարունակ, Հայաստանը մինչ վերջերս շատ զուսպ էր մոտենում այդ ենթամշակույթին, ինչը շատերը պայմանավորում են հենց «գոթ» բառի հնչողության հետ: Երիտասարդ գոթը նախորդ հինգշաբթի վաճառեց իր հոգին Սատանային, ինչով և բարկացրեց Մալաթիա-Սեբաստիա համայքնի հարկային տեսչությանը, քանի որ առքուվաճառքի ժամանակ Սևակը չի տրամադրել Խավարի տիրակալին ՀԴՄ :
Պատմում է Մալաթիա-Սեբաստիա համայնքի հարկային տեսուչ Սամվել Վիրաբյանը` «Միայն 2010 թ. առաջին կիսամյակում մենք արդեն գրանցել ենք հոգին վաջառելու տասներկու դեպք և բոլոր դեպքերում էլ ՀԴՄ չի տրամադրել: Սա ՀՀ օրենքների կոպիտ խախտում է, և երիտասարդներին չի արդարացնում այն փաստը, որ Սատանան ՀԴՄ չի պահանջել: ՀԴՄ-ն անխտիր պետք է բոլորին էլ տրամադրվի: Սևակի դեպքը մեզ համար ահազանգ էր, և մենք ջանք չենք խնայի որպեսզի այդ, կներեք արտահայտությանս համար, գոթերին բերենք օրինական հարկային դաշտ:»
Սևակը հրաժարվեց ԱրմՔոմեդիի հետ հարցազրույցից նշելով միայն, որ «Լյուցիֆերի վստահված անձինքն պարտավոր չեն հետևալ ՀՀ հարկային օրենսգրքի ղզիկ պահանջներին, Գերմանիայում Ֆաուստից ոչ ոգ ՀԴՄ չէր պահանջում:»
Իսկ Էկոնոմիկայի նախարարությունը յուրահատուկ և հեռատես մոտեցում ցուցաբերեց։ Նախարար Երիցյանը նշեց՝ «Ընդհանրապես մենք չենք խրախուսում Մեֆիստոֆելին հոգի վաճառելը, սակայն խրախուսում ենք մանր և միջին բիզնեսի զարգացումը՝ ուստի կոչ ենք անում բոլոր հոգին վաճառող գոթերին ջրի երես գալ և իրենց գոթական առևտուրը անել ՀՀ օրենքները հարգելով։ Եթե տեսնենք, որ ցանկացողները շատ են, կարելի է քննարկել ավելի բարենպաստ հարկային դաշտի ստեղծումը։ Սակայն ավելի խելացի կլինի Հայաստանը դարձնել հոգիների միջազգային հիպերմարկետ և թույլ տալ բոլոր մնացած ազգերին իրենց հոգիները վաճառել այստեղ։ Դա ոչ միայն բյուջեն կլցի և մեր հայերի հոգիները կպահպանի այլ նաև կզարգացնի տուրիզմը և միջմշակութային հարաբերությունները։»
Վելզեվուլի մամլո խոսնակը տեղեկացրեծ ԱրմՔոմեդիին, որ հոգիների գնումը մեկ պատուհանի սկզբունքով իհարկե հրապուրիչ է, և նման գաղափար արդեն եղել է ԱՄՆ Նեվադա նահանգում, սակայն պաշտոնական Դժոխքը կսպասի ավելի գործնական քայլերի։
[ad#Google Adsense Horizontal]
դժոխքը Ղ-ով չի գրվում
Еще раз Малацию тронешь я тебе ноги поотбиваю 🙂 В нашем тахамасе все в лотерею играют по талонам 🙂
@sar
Մերսի ))
@Arman
Ну уже 13-й случай у вас, написано же…
надо что-то делать, а то будете самый бездушный район
Lol)) stegh lezvi teschutyunic mardik en kardum dzer gracnere,tak chto imasti mej mi xoracek karevore tarasxal chanek :DDD
Ախար սխալ տեղից եք բռնցրել…եթե գոթական վաճառված հոգիների ՀԴՄ-ները կարող են Պետբյուջեն կաթիլ ավելացնել, ապա “գոթական” դղյակների տերերը հաստատ գետեր կլինեն բյուջեյի համար: Պետկա էն “Գոթ”-երին բռնել ու խարազանել, որոնք անաստվածավարի աջ ու ձախ իրենց Գոթական կուլտուրան են տարածում ու դրանց վրից 7 կաշի քերթեն:))))
@Artak
Раскулачивание кулаков?
@Narek
100%:)
Վելզեվուլը հայերեն Բեհեղզեբուղն է, чтоб ему пусто было:)
ինչ էլ մի անուն են դրել )))))))
Ays kayqi hodvacnerin canot chem, sa lurj patmutyun a, te humor? isk es patmutyan origianl hodvacy vortex kareli e pntrel?
Մենք ինքներս մեզ շատ լուրջ կայք ենք համարում։ Իսկ այս պատմության օրիգինալ հոդվածը հենց այս հոդվածն է։ Դեպքեըը բացահայտել են մեր հետաքքնող լրագրողները։
եթե լուրջ դեպք ա ու Երիցյանը իրոք սենց բան ա ասել,ուրեմն էլ ինչ ասենք,,,
Բայց ինձ թվում ա էս հոդվածի մեջ ամենակարևորը <> բառը պտի ուրիշ ձև գրվել,,
Mtacum em` inichn e mardun mxum nman bani hamadzaynvel? Ardyoq gitakcum en,te inch e spasvum nman qayl arac mardun? Kaskacum em, spasvum e ayn,inch nra tirakalin` mah, havityan mah, havityan tanjanq. Bayc inchu, ete kareli e @ntrel kyanq, havityan kyanq Astco het. Che vor Astvac e amenakaroxn u zoravor@,vori araj satanan partvac e u spasum e ir datastanin, uremn inchu gnal nra etevic?????????????? Mtaceq mardik, shaaat lav mtaceq voroshum kayacneluc araj, qani vor vax@ voch voq chgiti` inqn ardyoq klini,te voch, miguce jamanak chunenas voroshumd poxelu!
[WORDPRESS HASHCASH] The poster sent us ‘0 which is not a hashcash value.
Մտածում եմ` ինչն է մարդուն մղում համաձայնվել նման քայլի հետ? Միգուցե վախը, բայց չէ որ սատանան ինքը պարտված է ամենազոր Աստծուն և սպասում է իր դատաստանին, ինչու գնալ նրա ետեևից և արժանանալ նույն դատավճռին? Ինչու ընտրել մահ, այն էլ հավիտենական մահ, այլ ոչ թե կյանք և ապահովություն Աստծո հետ: Արդյոք Սևակի նմանները գիտակցում են իրենց քայլի հետևանքները? Կասկածում եմ, դժվար մարդը գնար այդ քայլին `իմանալով ինչ է հավիտենական մահն ու տանջանքը, մի բան,որը վերջ չունի: Մտածեք մարդիկ, լավ մտածեք նման որոշում կայացնելուց առաջ, քանի որ ոչ ոք չգիտի, թե վաղը ինքը դեռ կունենա ժամանակ, թե ոչ: Միգուցե այլևս ժամանակ չունենաս որոշումը փոխելու համար:
Վախ, շահույթ, կամ էլ չեն լսել, որ պարտված ա
He is not just a Goth, he is ##$&!!! Menak goth chi *%#$a ^&%&!!!
Խնդրում ենք խուսափել նման բառերի կիրառումից և հարգել մնացած ընթերցողներին