by Narek
Այսօր Տեր Աստված հանդես եկավ մամլո ասուլիսով, որում խիստ դատապարտեց ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման դեպքերը։ Մարդկության պատմությամ մեջ նման ասուլիս տեղի ունեցավ առաջին անգամ և շատ փորձագետներ արդեն պիտակեցին արարողությունը որպես՝ «աննախադեպ»՝ մաստավորապես Թերթ.am-ը այն անվանեց «ավելի նշանակալից, քան Մովսեսի հետ երկխոսությունը»։ Ասուլիսի ընթացքում Աստված հատուկ ընդգծեց հետևյալ միտքը՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար անհրաժեշտ է զերծ մնալ նման էժանագին տրյուկներից և սադրիչ գործողություններից»։ Նա հավելեց, որ իր կարծիքով Մինսկի խմբի համանախագահների և նախագահներ Օբամա, Մեդվեդեվ և Սարկոզիի արված հայտարարությունները պետք է «ավելի կոշտ լինեին և ուղղակիորեին մեղադրեին ադրբեջանական դիվերսիաները, այլ ոչ թե հերթական անգամ ընդհանուր, ոչինչ չասող հայտարարություն անեիին։ Անհամեստ չհնչի, բայց ես 6 օրում աշխարհ ստեղծեցի՝ սրանք դեռ մզմզում են։»
Այն հարցին, թե ինչու նա որոշեց ուղղակիորեն միջամտել, Աստված պատասխանեց՝ «Արցախի հիմնախնդիրը արդեն վաղուց պետք է լուծել։ Ես գտնում եմ, որ Ադրբեջանը դիտավորյալ է իրենց այսքան ապակառուցողական պահում ժամանակ շահելու համար։»
Աստված չի բացառում, որ եթե ադրբեջանցիները շարունակեն «մզմզալ», նա անձրևեր, քամիներ և մի քանի նոր մակնիշների հարբուխներ՝ մասնավորապես էշի հարբուխ։ Նախատեսված էր 40 րոպեանոց ասուլիս, սակայն այն կիսով կրճատվեց, քանի, որ լրագրողներից մի քանիսը փորձեցին Տիրոջը դիմել զուտ անձնական և պարզել ֆուտբոլի առաջնության հաղթողին։
ArmComedy–ին խնդրեց, որ այս աննախադեպ ասուլիսը մեկնաբանի քաղաքական գիտությունների թեկնածու Համո Դանիելյանը։ Նրա կարծիքով Աստծո միջամտությունը լինելով հրաշալի և աննախադեպ, կարող է հանգեցնել նրան, որ մարդիկ կակնկալեն Աստված լուծի իրենց բոլոր խնդիրները։ Պարոն Դանիելյանի հետ հարցազրույցը ամբողջությամբ կարող եք լսել այստեղ։
սպանեց !!!!!! :)))))
ապրեք !!!!
մահ ա !!!!!!!!!!!!!
Patviran eq xaghtel: astco anuny zur teghy mi tur!!!
hetaqrqira asulisin hravirogh press-release y ov a grel??? erevi
“Rubik vsemogushin”!!!… lol, meraaaaaaaaaaaaaa!!!
otaralezu dprocnery fonayin, karces te ughaki, henc aynpes, aranc ditavorutyan mtav :)))) inchi buddan astvac chi???! Marazm! ish Allah! 🙂
astvac dzez pahapan! inch lava 21rd darum enq aprum, te che patkeracnum eq 18 um inch kliner es surhandakayin haytararutyunic heto 😀