by Narek
ArmComedy–ին հաջողվեց պարզել, թե ինչու՞ Հայաստանում դեռ չի բացվել առաջին ՄակԴոնալդսը, ի՞նչ փոփոխություններ են սպասում Apple համակարգիչների օգտագործողներին և մի շարք այլ հետաքրքրիր տեղեկություններ։ ՀՀ լեզվի տեսչությունը արդեն մի քանի տարի է աշխատում է հայտնի կազմակերպությունների տարբերանշանների հայաֆիկացման վրա։ Թե ինչպես են ընթանում այդ աշխատանքները մեզ պատմեց ՀՀԼՏ գլխավոր տեսուչ՝ մայոր Անատոլի Տեր–Մարկարովը։ «Այդ տարբերանշանները բոլորովին հայեցի չեն։ Դա մեզ շատ է մտահոգում` մենք փորձում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ Հայաստանի քաղաքացին իրեն իր սեփական երկրում օտար չզգա։ Դրա համար էլ մինչ օրս ՄակԴոնալդս չի բացվել Հայաստանում։ Մենք առաջարկեցինք մի քանի հայանպաստ փոփոխություններ, որոնք նրանք մերժեցին՝ օրինակ առաջարկեցինք Արարատ լեռը հիշեցնող մոտիվներ մտցնել, իսկ նրանք երկու ոտքը մի կոշիկի մեջ դրեցին և ասացին՝ ոչ։ Մեզ այդ շոտլանդական ՄակԴոնալդս ազգանունն էլ առանձնապես հայեցի չէր թվում, ցանկանում էինք դարձնել հային ավելի հարազատ բան՝ Սարգսյան օրինակ, սակայն զիջեցինք, բայց ամերիկյան կողմը միևնույնն է չի ցանկանում ողջամիտ համաձայնության գալ։»
Մեր հարցին, թե ինչպես են բրենդերի ներկայացուցիչները խնդրին մոտենում, Տեր–Մարկարովը պատասխանեց՝ «Շատերը դրական են մոտենում։ Օրինակ Apple–ի ներկայացուցիչը շատ լավ էլ հասկացավ, որ այդ կծած խնձորին հայկական շունչ է պակասում և համաձայնվեց, որ ծիրանը շատ ավելի հայեցի է»։ ArmComedy–ին կապվեց Էռնեստ Մարդոյանի հետ, ով Apple խանութի տնօրենն է Երևանում ՝ «Այո, մեր աշխատակիցները 24 ժամ աշխատում են, որպեսզի հասցնեն բոլոր նոուտբուքերի վրա փակցնել ծիրանով տարբերանշանը։ Կարծում եմ մինչև սեպտեմբեր կհայաֆիկացնենք մեր ամբողջ տեսականին։»
Իսկ ՀՀԼՏ գլխավոր տեսուչ մայոր Տեր–Մարկարովը շարունակեց` «Չենք ուզում տպավորություն ստեղծվի, որ միայն ամերիկյան բրենդերն ենք փոփոխում։ Շատ լուրջ խոսակցություն ունեցանք Աերոֆլոտի հետ, առաջարկեցինք հստակեցնել իրենց տարբերանշանը։ Անհրաժեշտ է, որ հայ ուղևորը հստակ իմանա ինչի համար է նա մեկնում Ռուսաստան։ Մեր առաջարկաց տարբերակը կարծում եմ մութ անկյուններ չի թողնում։»
«Բացի կոմերցիոն կազմակերպություններից մենք բանակցություններ ենք վարում նաև օտար երկրների կառավարությունների հետ։ Վերջերս հանդիպեցինք Կանադայի վարչապետի հետ և առաջարկեցինք վերանայել իրենց դրոշը և թխկու տերևը փոխարինել խաղողի թփով։ Մենք չենք պահանջում, որ հենց այս պահին հայաֆիկացնեն իրենց դրոշը, սակայն առնվազն դեսպանատուն բացելիս պետք է հաշվի առնեն հայ ժողովրդի նախասիրությունները։» Կանադայի պատվո հյուպատոս Արտաշես Էմինը մեծ ոգևորությամբ ընդհունեց առաջարկը և հավելեց, որ նման հայանպաստ դրոշով արդեն մոտ ապագայում հնարավոր կդառնա պատվո հյուպատոսության upgrade-ը մինչև լիարժեք դեսպանատուն։
«Բավականին պարզ լուծում ենք առաջարկել Google ընկերությանը։ Շատ հեշտ կլինի իրենց տարբերանշանը դարձնել հայամետ, ընդամենը մի քանի չնչին գունային փոփոխություններ մտցնելով» – պատմեց գլխավոր տեսուչը։
«Շատ կոշտ խոսեցինք Puma ընկերության հետ։ Նախ և առաջ սպորտային հագուստը ժամանակակից հայկական տարազի ամենակարևոր տարրերից է, ուստի առավել ուշադիր և խստապահանջ պետք է լինենք հենց սպորտային հագուստ արտադրողների նկատմամբ։ Մեզ համար հասկանալի չէր ինչու հենց Puma, եթե կա շատ գեղեցիկ հայերեն «կատվառյուծ» բառը։ Երկրորդն էլ՝ բոլորովին անհասկանալի է ինչու է ցատկում տարբերանշանում պատկերված կատվառյուծը։ Ի՞նչ դրդապատճառներ նա ունի։ Որպեսզի մարդկանց բարդ իրավիճակի մեջ չգցենք, մենք առաջարկեցինք ավելացնել ավանդական քյաբաբ–խորոված–չալաղաջը, ինչի արդյունքում ակնհայտ է դառվնում կատվառյուծի ցատկի նպատակը։»
Գլխավոր տեսուչը գտնում է, որ լեզվի տեսչությունը օգնում է բրենդերին ադապտացվել հայկական շուկային, գտնել իրենց սպառողին։ «Louis Vuitton բրենդին մենք շատ օգնեցինք։ Այդ բրենդը հիմնականում վաճառվում է Երևանի տոնավաճառներում, ուստի մենք առաջարկեցինք ընկերությանը ըմբռնումով մոտենալ հայ սպառողին։ Նոր տարբերանշանը ոչ միայն մաշտոցյան շունչ ունի, այլ նաև հուշում է սպառողին, որտեղ կարելի է ձեռք բերել այդ ապրանքը։»
Իսկ մեր հարցին, թե ինչ հաջողություններ է արդեն գրանցել լեզվի տեսչությունը տարբերանշանների հայաֆիկացման գարծընթացում, Տեր–Մարկարովը հպարտորեն ցույց տվեց ահա այս նկարը և ասաց, որ նա դեռ շատ– շատ գործեր ունի։
Շատ ապրեք! Ես շատ եմ սիրում բոլոր նկարները, հատկապես Apple-ն “ծիրան”-ի տարբերակով 🙂
BAjc es arachin@ ciran chmtaceci, vaj inch amota…..:-)
Какой ты испорченный…!
Shat lavn er 😀
Vay Narek!!! Apple forever :))) mera 😉
«հայանպաստ փոփոխություններ», :DDD
Եթե ժամանակ ունենաք, փորձեք էլի լոգոներ/բրենդեր հայաֆիկացնել, թույն ա ստացվել :))!
Ինձ ամենաշատը Աէրոֆլոտն ու Պուման դզեցին։ Հստակ, նպատակային, որ մարդ իմանա ինչի համար է…
հաաաաաաաաաա
xexe))mera)))))))) ,,,bayc vor hishum em,vor “matrits”-@ targmanel en vorpes “tvamayr” ,eli jxaynanum em….. :-E
[…] Արմքոմեդի բլոգը առաջարկում է աշխարհահռչակ բռենդերի՝ ֆիրմային նշանների ավելի հայեցի տարբերակներ. ՄքԴոնալդսի նշանի փոխարեն Արարատ լեռան պատկերը, iPhone, iPad, iԵսիմինչեր արտադրող Էփլի լոգոյի՝ կրծած խնձորի փոխարեն կրծած ծիրան, դեպի ավանդական խորոված–քյաբաբը ցատկող Պումա, կանացի ստինքների պատկերով Աէրոֆլոտ, որ պարզ լինի հայ տղամարդիկ դրանով ուր են գնում եւ այլն… […]
[…] Արմքոմեդի բլոգը առաջարկում է աշխարհահռչակ բռենդերի՝ ֆիրմային նշանների ավելի հայեցի տարբերակներ. ՄքԴոնալդսի նշանի փոխարեն Արարատ լեռան պատկերը, iPhone, iPad, iԵսիմինչեր արտադրող Էփլի լոգոյի՝ կրծած խնձորի փոխարեն կրծած ծիրան, դեպի ավանդական խորոված–քյաբաբը ցատկող Պումա, կանացի ստինքների պատկերով Աէրոֆլոտ, որ պարզ լինի հայ տղամարդիկ դրանով ուր են գնում եւ այլն… […]
լավն էր, կեցցեք 🙂
lezvi tesuch mayor ter-markarov….mayori pah@ verchner..
Сейчас я понимаю почему мне не стоит становиться президентом. Я все эти долбленные идеи предворю в жизнь. 🙂
Es inch xaytarak Protectionisma hahaha
Доздравствует российский Аэрофлот!!!