By Sergey
Սույւն թվականի հունիսի 6-ից 14-ը Երևանում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանին նվիրված միջազգային երաժշտական մրցույթը: Մշակույթի նախարարության և առաջին տիկնոջ կողմից հովանավորած մրցույթին մասնակցեցին 59 վիրտուոզներ աշխարհի բոլոր ծայրերից: Համերգաշարի վերաբերյալ մենք հարցազրույց ունեցանք Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, որը մասնակցում էր եզրափակիչ միջոցառմանը ֆիլհարմոնիկում:
— Բարև ձեզ, պարոն Աբրահամյան: Շատ հաճելի է ձեզ տեսնել ֆիլհարմոնիայի դահլիճում: Ահա և անցավ Ա. Խաչատրյանին նվիրված համերգների շարքը: Ինչպիսի՟ տպավորություններ ունեք:
— Տպավորություններս հիմնականում դրական են. առաջին հերթին այն պատճառով, որ այս երկու շաբաթների ընթացքում ներկայացվեց խաչատրյանական աշխարհի մի հիանալի ծաղկաքաղ, որոնց թվում կային ստեղծագործություններ, որոնք վաղուց Հայաստանում չէին հնչել: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էի լսել օրինակ` Խաչատրյանի կոնցերտ-ռափսոդիան թավջութակի և նվագախմբի համար. այդ հրաշալի ստեղծագործությունը կարծես ամբողջությամբ մոռացության է մատնվել: Շատ հաճելի շաբաթ էր այդ առումով: Ինձ հատկապես դուր եկավ, որ թե համերգաշարի բացման և թե գալահամերգին ներկայացվող նվագախումբը Երևանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբն էր, այլ ոչ թե Պետական ֆիլհարմոնիկը: Հարկավոր է երիտասարդությանը այսպիսի միջոցառումների մասնակցելու հնարավորություն տալ:
— Ինչպես է ըստ ձեզ նոր սերունդը արդարացնում Ա. Խաչատրյանի թողած բարձր ավանդույթները?
— Իմ կարծիքով` շատ լավ: Հայ դասական երաժշտությունն ապրում է ու դեռ երկար կապրի խաչատրյանական գույների, ստեղծագործական հնարամտության, հարուստ գործիքավորման ու սրտագին մեղեդիների ոգով: Մեր ազգի այդ հանճարեղ ժառանգությունը շատ մեծ է, և, բնականաբար, ստեղծագործող սերունդները հասկացել և յուրացրել են այն: Հարկավոր է նկատել, որ այդ ժառանգությունը զարգացման նորանոր հիմքեր է ստեղծել` անցնելով տաղանդաշատ կոմպոզիտորների ոգեշնչված գործունեության մեջով ու հասնելով մեր օրերը ավելի թարմացած և հետաքրքիր հնչողությամբ: Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի և շատ ուրիշ հայ կոմպոզիտորների թողած ավանդույթները նույնպես կարելի է Խաչատրյանի ժառանգությունը համարել: Եվ այդ ժառանգությունը այսօր ուրախ եմ տեսնել նոր դարի հայ երաժշտական լեզվի մեջ:
— Համերգաշարում մասնակցում էին տարբեր օտարերկրյա կատարողներ: Նրանցից ո՟րն է առավել լավ տպավորություն թողել ձեր վրա:
— Ինձ շատ դուր եկավ կորեացի ջութակահարուհին` Լի Մունքյունգը, ով համերգի բացմանը այնքան հրաշալի կատարեց Խաչատրյանի ջութակի կոնցերտը. Ուներ գեղեցիկ ինտոնացիա, շարահյուսությունների հետաքրքիր մեկնաբանում: Նվագախումբը նույնպես կոնկրետ այդ կատարման ժամանակ հրաշալի հնչեց: Լարային կազմը հատկապես շատ գեղեցիկ էր նվագում: Խաչատրյանի այդ ստեղծագործությունը, որն այդքան տոգորված է հայ ազգային մելոսի և ռիթմիկ առանձնահատկությունների մեջ, աննկարագրելիորեն լավ էր ստացվում կորեացի ջութակահարուհու մոտ: Հաճախ ասում են, որ այս կամ այն երաժիշտը լավ է նվագում մի ոճում, բայց ոչ այդքան հաջողակ մեկ ուրիշ ոճի մեջ: Ես մերժում եմ այդ տեսակետը… Եթե երաժիշտը իրոք երաժիշտ է` այսինքն զգացող և մտածող արվեստագետ, ապա նա լավ կնվագի թե Խաչատրյան, թե Բարտոկ, թե Ստրավինսկի, թե Բախ և թե Օֆենբախ:
— Իսկ որո՟նք են մեր հայ երաժշտության առաջնային խնդիրներն այսօր:
— Խնդիրները բազմաթիվ են… Եթե խոսքը գնում է գեղագիտական խնդիրների մասին, պետք է ասել, որ Սովետական միության փլուզումից հետո այդպիսի խնդիրները արդեն զուտ արվեստագետի խնդիրներն են: Էլ ոչ ոք չի հալածվում ֆորմալիզմի համար, և ցանկացած ստեղծագործող ինքն իր համար է լուծում իր խնդիրները: Հենց այդ պատճառով էլ ստեղծագործական անհաջողությունները մասսայական չեն` մեկի մոտ լավ է ստացվում, մյուսի մոտ` ոչ այնքան:
— Ինչպես գիտեք այսօրվա հասարակությունը ավելի շատ լսում է փոփ երաժշտություն և այլ թեթև ժանրեր: Ինչո՟ւ է, ձեր կարծիքով, դասական երաժշտությունը ավելի քիչ գնահատվում:
— Դասական երաժշտությունը միշտ էլ էլիտար արվեստ է եղել, ընդ որում այն գնահատող մարդկանց նվազաթիվ լինելը գրեթե անհրաժետաբար ստեղծված նախապայման է… Բարձր արվեստը հեշտությամբ չի գնահատվում: Այն հարկավոր է առարկայաթափել` այսինքն զատել արտաքին ձևերից և մակերեսային, հեշտ ներգործվող տպավորություններից, որպեսզի հասկանաս և զգաս ստեղծագործության էությունն ու այն պաթոսը, որով այն ապրում է: Հասարակ մարդը, ապրելով ամենօրյա տաղտուկ և միապաղաղ կյանքով, հավերժ զուրկ կմնա այդպիսի գեղեցկություն տեսնելու ու գնահատելու ընդունակությունից:
— Պարոն ԱԺ նախագահ, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար:
— Շնորհակալություն ձեզ նույնպես, Սերգեյ:
🙂
Laceci… :D))))))))))))))))))))))))
es chgitei vor H.A. senc graget kirt andznavorutyuna 🙂 inq@ daje Aram Khachatryanin giti!!!! 🙂
Հետո էլ օտարլեզու դպրոցներին դեմ ենք: Սրանից հետո ես իմ կարծիքը փոխում եմ և իմ վստահության քվեն 100%-ով հանձնում հայ մեծ մտավորական (փափուկ Ր- ով) Հովիկ Աբրահամյանին: Փարք ու պատիվ մեր ազգի սերուծք ՀՀԿ-ին: Երկար կյանք ժամանակակից հայ մտքի դարբին Արմեն Աշոտյանին, ով գիշեր- ցերեկ աշխատում է հայ մտքի դարբնոցում ապագա ուղեղների ծալքերի կռման և կոփման գործում: Այսքանից հետո ինձ մնում է միայն սրտաթոք գոչել, «Առաջ Հայաստան»:
Կարճ ավելացում՝.
‘Սրտաթոք’ բառի հեղինակային իրավունքս խստիվ պաշպանված է: Բոլոր հղումների համար որպես աղբյուր խնդրում եմ նշեք http://svejk-am.livejournal.com/:
no comment…mera ;)))))))