Press "Enter" to skip to content

Ի՞նչն է գրգռում հայ կնոջը

Հայ կնոջ գաղտնի ցանկությունը

by Narek

Հայ գիտնականների հետազոտությունները բացահայտել են, որ հայ կանանց վրա ազդող ամենաուժեղ  աֆրոդիզիակը սպիտակ Նիվան է: Այն ոչ միայն սեքսուալ ցանկություն է առաջացնում հայ կանանց մոտ, այլ նաև ստիպում է համակրել սպիտակ Նիվայի ղեկին գտնվող մարդուն: Բացահայտումը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն գիտական աշխարհում այլ նաև երջանիկ սպիտակ Նիվայի սեփականատեր հայերի մոտ, ովքեր խոսք են տալիս երբեք չվաճառել հրաշք ավտոմեքենան: ԵՎ իսկապես, համաչայն հարցումների սպիտակ Նիվայով տղաները ավելի հաճախ են ունենում սեռական կապեր քան, մետալիկ BMW վարողները։ Ցուցանիշները կրկնապատկվում են, եթե սպիտակ Նիվայի տերը ապակուն փակցնում է իր անունն ու բջջայինի համարը։

«Փորձերի համար մենք Տանզանիաից բերել էինք 20 հատ իգական սեռի կապիկ, սակայն արդունքները ճշգրիտ չէին: Մենք դա արագ հասկացանք և սկսեցինք փորձեր անել հայաբնակ կապիկների վրա և հետազոտությունը առաջ գնաց: Երբ արդեն հասկացանք, որ փորձերը ապահով էն, սկսեցինք կանանց ներգրավվել: Ապշել էինք արդյունքների վրա: 10-ից 9 հայ կնոջը սպիտակ Նիվան աննկարագրելի գրգռում է:» — պատմում է պրոֆեսոր Նիկոլ Սահակյանը: Պետք է նշել, որ յուրահատուկ ազդեցություն ունի կանաց վրա միմայն սպիտակ գույնի Նիվան, ուստի կանաչ, դեղին և նույնիսկ կարմիր գույնի Նիվաների սեփականատերերը հարվածում են սեփական գլխներին, քանի, որ ՀՀ Կառավարության որոշմամբ արգելվել է ներկել ոչ էրոտիկ գույնի Նիվաները:

Հետազոտության ընթացքում ստեղծվեց խիստ նորարոր և համարձակ բանաձև, որի շնորհիվ գիտնականերին հաջողվել է հայտնաբերել այսպես կոչված գրգռման գործակիցը Σx, որը իրենից ներկայացնում է  թիվ: Ահա բանաձևի պարզեցված տարբերակը  Σx= Sց+ 🙂 + ω + ƒ/ 2+π որտեղ Sց= սեքսուալ ցանկություն, 🙂 = բարի կամք,  ω= լավ տուտուզ, ƒ = առաջարկություն)

Ստորև բերված աղուսակ Ա-ում կարելի է տեսնել, որքան է հայ կնոջը գրգռում սպիտակ Նիվան համեմատած այլ ավանդական գրգռիչ համարվող գործոնների հետ: Համեմատության համար հարցվել է 2500 հայ կին և աղյուսակում առանձնացվել են սպիտակ Նիվայից զատ ամենասեքսուալ համարվող գործոնները:

Աղյուսակ Ա`

Գրգռիչ գործոն Գրգռման գործակիցը
Սպիտակ Նիվա 87
8 նիշանոց հաշիվ բանկում 71
Հարգանք ու պատիվ բակում 69
Տպավորիչ չափսերի սեռական օրգաններ 65
Լավ խորոված սարքելու հմտություն 59
Մազոտ դոշ 42
Շատ հաստ ոսկյա զարդեր 41
Գիտական աստիճան -6

Աղյուսակ Բ-ն համեմատում է սպիտակ Նիվայի գրգռիչ գործակիցը այլ մակնիշի ավտոմեքենաների հետ:

Աղյուսակ Բ`

Ավտոմեքենայի մակնիշը Գրգռման գործակիցը
Սպիտակ Նիվա 87
Դեղին Լամբորջինի 78
Կարմիր Ֆերարի 72
Սև Ռոլս Ռոյս ֆանտոմ 65
Սպիտակ Բենթլի 63
Կոֆեսմոլոկոմ 06 -24

Ավտոմեքենայի մակնիշը Գրգռման գործակիցը
Սպիտակ Նիվա
Դեղին Լամբորջինի
Կարմիր Ֆերարի
Սև Ռոլս Ռոյս ֆանտոմ
Սպիտակ Բենթլի
Կոֆեսմոլոկոմ 06

Սպիտակ Նիվայի գները Երևանի ավտոշուկայում մեկ գիշերվա մեջ թանկացան ավելի քան 8 անգամ. և այժմ միջին թյունինգապատ Նիվան արդեն արժե 150 000 ԱՄՆ դոլար, սակայն շուկայագետները կանխատեսում են թանկացումներ արդեն մոտ ապագայում: Ռուսական ՎԱԶ գործարանը արդեն ստացել է առաջարկներ ամենահայտնի մեքենաշինական կոնցերններից: Մասնավորապես Մերսեդես Բենց կոնցերնի տնօրինությունը հայտնել է «Մենք պետք է ադապտացվենք շուկայի փոփոխվող պահանջներին: Եթե ՎԱԶ-ը չհամաձայնվի վաճառել սպիտակ Նիվայի արտադրման  իրավունքները, մենք ստիպված կլինենք ստեղծել մեր սեփական սպիտակ քառակուսի տհաճ մեքենան, և խոսքը  BRABUS-ի մասին չէ: Մենք լուրջ ուրիշ ելք չենք տեսնում:» Իսկ հանրահայտ Forbes ամենապահանջված մասնագետները ցուցակը արդեն գլխավոր էլ է Իվան Կիպյատկովը, ով 70-ականներին եղել է Նիվայի գլխավոր դիզայները: Նրա խոսքերով, իրեն չափազանց ոգեշնչել էր Մինսկում տեսած թերթերի կրպակը:

Իսկ 2010-ի մարտի սկզբերի երաժշտական սենսացիա Ernest The Best-ը պատրաստվում է թողարկել իր Ես Նիվա չունեմ սինգլը: Հեռախոսազրույցում նա ուղիղ 15 անգամ կրկնեց` «Ես տենց էլ գիտեի»:

Share

12 Comments

  1. Suicide Bomber Suicide Bomber 02/06/2010

    :);):D
    Գիտական աստիճան -6

  2. Հաբ Հաբ 02/06/2010

    Վայ քու արա, իմը եղավ -12 🙁

  3. meqnaneri nkatmamb antarber axjik meqnaneri nkatmamb antarber axjik 02/06/2010

    harcvac 2500 haj kanajq Brusovn en avartel?

    • SRK SRK 03/06/2010

      isk karox em imanal te inchia meqenaneri nkatmamb antarber axjik@ etpes karcum??????????

      • armcomedy armcomedy 03/06/2010

        Պրոֆեսոր Սահակյանը այդ փաստը կապում է եղանակի հետ

  4. Վարդանուշ Վարդանուշ 15/06/2010

    վերջն էր, իսկական մառազմ, դաժե են կարգի որ ման եմ գլի թե որտեղ կարելի ա խնդալ: Երակար մտածեցի ու հասկացա վոր այ ես մասի մեջ հումոր ա ուզում եղացած լինի «Փորձերի համար մենք Տանզանիաից բերել էինք 20 հատ իգական սեռի կապիկ, սակայն արդունքները ճշգրիտ չէին: Մենք դա արագ հասկացանք և սկսեցինք փորձեր անել հայաբնակ կապիկների վրա և հետազոտությունը առաջ գնաց:

  5. Maritsa Maritsa 16/06/2010

    Joghovurd, im kartsikov- unprofessional e dzer site-y ev es naxadzernutyan gaghapary, ev ais amboghj gaghaparhy — nnents tpavorutyun e, vor amen inchi mej “sex”, “sexy” barer ev ghaghaparner kan… ete avli lurj u sramit ban cheiq karogh mtatsel, apa der vagh er dzer naxadzernutyuny..Sergey, qez tesel em yntrutyunnery monitoring aneluts- lriv urish tpavorutyun eir toghel… irog, apsosum em, vor aispisi baneri vra eq vatnum dzer zhamanakn u mijotsnery…

  6. Maritsa Maritsa 16/06/2010

    p.s. im commenty veraberum e site-um teghadrvats amboghj info-in, voch te konkret ais kam ain episode-in…

    • Aram Aram 17/06/2010

      Vorpeszi jashakt 4p4acnes, ays sie mi mtir. Inqnavstah datarkabanutyun e…

    • armcomedy armcomedy 18/06/2010

      Մենք կայքը բացել ենք շատ հստակ իմանալով, որ ինչ էլ անենք, միևնույյն է բոլորի դուրը չի գալու։ Շատ առողջ երևույթ է, որ ձեր դուրը չի գալիս․․․ Իսկ այն որ ձեզ սեքս և սեքսի բառը մի տեսակ շատ են թվում իհարկե ձեր կարծիքն է, սակայն ինձ հուշում է, որ միանշանակ կայքի բոլոր ինֆոն չեք ընթերցել, հետևաբար բոլորի մասին հայտնած կարծիքը օբյեկտիվ չի կարող լինել։ Ամեն դեպքում շնորհակալություն։ Կայքի կարգախոսի առաջին մասը պատահական չէ

  7. Pacha Pacha 21/09/2010

    Normal sait e

  8. Ira Ira 07/12/2010

    Maritsa jan comedy a , ba inch es uzum estegh kardas? loool:DD

Մեկնաբանությունները փակ են.