By Sergey
ԵՐԵՎԱՆ – Մայիսի 14-ին Հայաստանի հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովը հայտարարեց, որ հունիսից Հայաստան է մտնելու շաքար ներմուծող երկրորդ ընկերությունը: Համաձայն տարածված մամլո հաղորդագյորթյան շոտուվ մեծ ներդնումային ծրագրով հանդես կգա Ռուսաստանի «Կալուգայի Սանյոկ» ՍՊԸ-ն, որը հայ քաղցրասեր հասարակությանը կառաջարկի նոր սակագներ շաքարի և շաքարավազի ոլորտում:
«Կալուգայի Սանյոկ» ՍՊԸ-ն արդեն հայտարարել է, որ ներկա գներից լինելու է լուրջ տարբերություն և գործելու է զեղջերի ճկուն համակարգ ամսեկան 5 կիլոգրամից ավել շաքար օգտագործող ընտանիքների համար:
«Մեր նպատակն է հայ հասարակությանը տրամադրել մատչելի շաքար: Մենք արդեն սկսել ենք ‘Շաքար ամեն ընտանիքին’ ծրագիրը, որի համաձայն, մինչև տարվա վերջ յուրաքանչյուր հայ ընտանիք պետք է հնարավորություն ունենա օգտվել մեր ծառայություններից,» ասում է ՍՊԸ-ի մամլո խոսնակ Սիբիրսկի Անտոնը:
Նորությունը մեծ աշխուժություն առաջացրեց հայաստանյան քաղցրեղենի շուկայում: Ներկայիս հիմնական շաքարի օպերատոր «ԼՖՍ-Գրուպ»-ը, նախաձեռնեց մի քանի ակցիաներ շուկան պահելու ուղղությամբ: «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր մարտահրավերի,» նշեց «ԼՖՍ-Գրուպ»-ի խոսնակ Ստեփան Շուգարյանը: «Մեր դիրքերը բավական ամուր են երկրում: Ժողովուրդը հասցրել է սիրել մեզ այս տարիների ընթացքում և մենք մեր ուժերի չափով փորձել ենք սիրել ժողովրդին: Այնպես որ չեմ կարծում որևէ մրցակցություն մեզ կարող է վնասել», ասաց Շուգարյանը:
Երևանում նորությունը առաջացրել է լուրջ հետաքրքրություն և հազարավոր մարդիկ շտապել են դիմել Հանրային ծառայությունները համակարգող հանձնաժողովին նոր օպերատորի ծառայություններին բաժանորդագրվելու համար: Երևանի պետական համալսարանի դասախոս Անահիտ Պարոնյանի կարիծոքով` «վաղուց էր պետք այդ երկրորդ օպերատորը: Այո, իրոք շաքարի մենաշնորհ «ԼՖՍ-Գրուպ»-ը մոտ տաս տարի փորձում է մեզ… սիրել մեզ, սակայն մեր կամքին հակառակ, ինչը ենթադորում է միակողմանի հաճույք: Հուսով եմ ապագայում կարող են հայտնվել նաև բրնձի, ալյուրի և այլ ապրանքատեսակների երկրորդ օպերատորներ Հայաստանում:»
Հանրային ծառայությունների համակարգող հանձնաժողովի /ՀԾՀՀ/ նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտնեց Արմքոմին, որ նոր օպերատորի հայտնվելը կառավարության որոշումն է: «Կառավարությունը որոշեց, որ ժամանակն է ազատականացնել նաև շաքարի շուկան և գուցե նույնիսկ Հայաստանը դարձնել շաքարային տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար: Շուտով կստեղծվի շաքարային տեխնոլոգիաների կենտրոն Գյումիում և կհիմնվի մի քանի շաքարա-պարկ Երևանում:»
ՀԾՀՀ-ին մոտ կանգնած աղբյուրներից մեզ հայտնի դարձավ, որ մի քանի տարուց նախատեսվում է նաև շաքար ներմուծող երրորդ ընկերության մուտքը Հայաստան: Ըստ նույն աղբյուրների նախաձեռնությանը հավակնում է միջազգային մեծ հեղինակություն ունեցող ֆրանսիական շաքար ներմուծող մի ընկերություն:
[…] This post was mentioned on Twitter by Armenian Comedy. Armenian Comedy said: Հայաստան է մտնում շաքար ներմուծող երկրորդ օպերատորը: http://wp.me/pCvYz-yE […]
“Ժողովուրդը հասցրել է սիրել մեզ այս տարիների ընթացքում և մենք մեր ուժերի չափով փորձել ենք սիրել ժողովրդին:” — verjn a!!! :))))
i like!
Serioj, lriv hamadzain em #1 commenti het! verchna! and this was a great follow-uo to that: սիրել մեզ, սակայն մեր կամքին հակառակ, ինչը ենթադորում է միակողմանի հաճույք!!!!! super! this was good too: շաքարային տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջատար: vobshe, molodets 🙂
nu ya pryam krasneyu ot schastya) spasibyn’ki!