by Narek
«35 ամյա Ռուբեն Սահակյանը, ոչ միայն հաջողակ է բիզնեսում, այլ նաև խաղերում», – ասում է ցանկացած մարդ, ով իմանում է, որ Ռուբենը լոտոյով ավտոմեքենա է շահել, սակայն հենց ինքը` Ռուբենը, այդ կարծիքը չի կիսում:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Ռուբենին ամսագրեր գնելիս մանրի փոխարեն տվեցին Ազգային լոտոյի մի տոմս: «Կյանքում լոտո չեմ խաղացել: Չգիտեմ` ինչն է խանգարել միջինից բարձր IQ-ն, թե՞ այն, որ այդ Ազգային լոտոյի գովազդներից մաշկս բորբոքվում է: Մի խոսքով զզվել եմ թե լոտոյից, թե էդ մանյակ լոտո խաղացողներից», – կիսվում է Ռուբենը: Չնայած իր լոտոյի դեմ հակակրանքին` Ռուբենը տոմսը վերցրեց, տարավ տուն և ի զարմանս իրեն` շահեց: Շահեց ոչ թե գումար, կամ արդուկ կամ հյութաքամիչ, այլ Toyota Corolla ավտոմեքենա:
«Ես ասեցի, որ ձև չի, մի բան սխալ եմ արել, բայց մի քանի անգամ ստուգելուց հետո հասկացա, որ իրոք մեքենա եմ շահել: Շատ էի ուրախացել, հենց նույն օրը գնացի Ազգային Լոտոյի գրասենյակ…ու սկսվեց», – պատմում է Ռուբենը: Ազգային լոտոյի գրասենյակում հաստատեցին Ռուբենի շահումը, մի քանի թղթեր տվեցին ստորագրելու և համոզեցին, որ շատ շուտով Ռուբենը կվերցնի ավտոմեքենան: Հաջորդ օրը նրան զանգեցին, կրկին շնորհավորեցին և ասացին, որ մեքենան պատրաստ է, և հենց այսօր մեքենան կբերեն բակ, թող իջնեն ամբողջ հարևանությամբ և դիմավորեն: Միամիտ Ռուբենը խնդրեց կազմակերպիչներին, որ առանց ավելորդ աղմուկի փոխանցեն մեքենան, սակայն պարզվեց, որ Ռուբենը ոչ միայն հարևաններին պետք է ապահովի, այլ նաև նկարվի գովազդային հոլովակում, որը ամբողջ երկիրը պետք է մեկ ամիս անընդհատ դիտի:
«Ասեցի` հո՞մ չեք գժվել: Ես նորմալ մարդ եմ, ընկերներ ունեմ, ծանոթներ, գործընկերներ, ոնց եք պատրկերացնում ինձ էդ շաբլոն ֆրազաները հեռուստացույցով ասելիս: Կամ էդ հարևաններին ինչի՞ պետք է գնամ խնդրեմ, որ իջնեն բակ», – բարկացել էր Ռուբենը: Երիտասարդ բիզնեսմենին «դեմ տվեցին» ստորագրած պայմանագիրը, որտեղ 6-րդ տառաչափով ասվում էր՝ «մեքենան տրամադրվում է հաղթողին այն պայմանով, եթե հաղթողը նկարահանվում է խայտառակ գովազդում:» Ռուբենի զայրույթին սահման չկար:
«Միշտ զզվել եմ էդ մուտանտ դեմքերից, որ ասում են, որ իրանք չէին հավատում ու շահեցին, կամ միշտ հավատում էին խաղում էին ու գիտեին, որ մի օր կշահեն: Հիմա ուզում են, որ ես դառնամ դրանցից մեկը»: Ռուբենը փորձեց դիմել իրավապաշտպաններին, սակայն բոլորը հրաժարվում էին: Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը նրան խորհուրդ տվեց սուս ու փուս նկարվել գովազդում, քանի, որ նախկինում նման գործեր շատ են եղել, և վերջում Ազգային լոտոյի գովազդում նկարվել են նույնիսկ երկու բժիշկ, մի թանգարանի տնօրեն և մի ակադեմիկոս:
«Ես ամեն ինչ փորձեցի՝ դիմել եմ դատարան, ոստիկանություն, եվրոպական կառույցներ՝ բոլորը նույն բանն են ասում, որ պետք է նկարվեմ: Բայց ախր ոնց չեն հասկանում, որ ես չեմ ուզում խայտառակվել: Դրա համար դիմում եմ Հայաստանի Հանրապետությունում միակ արդարություն ապահովող ատյանին: Ես բացում եմ իմ խումբը ֆեյսբուքում: Վերջերս դա դարձել է Հայաստանում ինչ-որ բանի հասնելու, կամ անկապ թիթիզանալու միակ միջոցը: Սակայն ես շատ լուրջ եմ տրամադրված՝ լոտոյով շահածներն էլ են մարդ, մենք էլ ունենք իրավունքներ, և ոչ ոք չի կարող մեզ ստիպել ինքնախայտառակվել: Ես չեմ ուզում երեխաներսս այդ գովազդը տեսնեն ու մտածեն, որ պապան դեբիլ է: Միացեք իմ խմբին` այստեղ սեղմելով: Կառուցենք արդար երկիր:»
http://www.lotto-winners-are-not-mutants.am
URAAAAAAAAAAAAAA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
:))))))))))
«35 ամյա Ռուբեն Սահակյանը, ոչ միայն հաջողակ է բիզնեսում…
ես ոնց ես հաջողակ չեմ հասկանում, որ պայմանագիր ստորագրել էլ չգիտես
loooooool verjn er…ahahahahahaa…………..
lavy cher!
I thought the lotto hype would be dead by now… At least, it’s better than faith healing and motivational literature.