By Sergey
Իրավապահ մարմինների հեղինակության բարձրացման քարոզարշավի շրջանակներում Երևանի պետավտոտեսչությունը կազմակերպել է շախմատի մրցույթ քաղաքի բոլոր վարչական շրջաններում: Բնակիչները ապրիլի 10-ց 17-ը հնարավորություն կունենան այցելելու մոտակա ոստիկանության բաժին և դիտել, թե ինչպես են գաիշնիկները խաղում շախմատ և խաղի ընթացքում օգտագործում գրական բառեր ու բարդ ստորադասական նախադասություններ:
Պետավտոտեսչության մամլո խոսնակ Սյոմա Գրպանյանը հայտարարեց հատուկ հրավիրված մամլո ասուլիսին. “Մենք փորձում ենք քաղաքացիներին ցույց տալ, որ տարիների ընթացքում ստեղծված ապակողմնորոշիչ կարծիքը մեր տեսուչների մտավոր ունակությունների մասին չափազանցված է: Յուրաքանչյուրը կարող է մոտենալ շախմատ խաղացող մեր տեսուչներին և տեսնել նրանց կենտրոնացած և, ինչու ոչ նաև, ինչ-որ տեղ, ինտելեկտուալ դեմքի արտահայտությունը: Մեր իրավապահները իրոք սիրեցին շախմատ: Շատերը նույնիսկ կարողանում են արդեն անել ձիով քայլերը:”
Արաբկիրի համայնքը սպասարկող կապիտան Ահաբիկյանը նշում է մրցույթի նախապատրաստական խնդիրները. “Բնականաբար հեշտ չէր կազմակերպել նման միջոցառում: Սերժանտների մոտ շարունակ խնդիրներ էին առաջանում “օֆիցերների” հետ: Իսկ մայորները անընդհատ ձեռքերով կպնում էին թագուհուն: Հիմա ամեն ինչ հարթված է և մենք հպարտությամբ ներկայացնում ենք պետավտոտեսուչների այս գեղեցիկ միջոցառումը: Վստահ եմ, որ այս մրցարշավը կօգնի մեզ ազատվել տգիտության այդ արատավոր կարծրաստոպից:”
Մեր լրագրողական թիմը այցելեց մի քանի խաղասենյակներ և ձայնագրեց մի քանի հարցազրույց խաղացողների հետ: “Գիտեք, ըստ էության յուրաքանչյուր միջին վիճակագրական մարդ օգտագործում է ուղեղի միայն չորս տոկոսը,” արագ արտասանեց լեյտենանտ Գրիգորյանը:
“Այսինքն մեր մտային կարողությունների մասին խոսելուց առաջ նախ հիշեք, որ ինքներդ օգտագործում ուղեղի միայն այդ փոքրիկ մասնիկը: Եվ ընդհանրապես մեր տեսուչների մեծ մասը ունի կրթություն, իսկ որոշ միլպետերի տներում նույնիսկ կան են գրքեր: Պարզապես մեր ժողովուրդը սիրում է ամեն ինչ ուռճացնել… չափազանցնել մեր մտային սահմանափակումները,” ամփոփեց Գրիգորյանը:
ԳԱԻ-ի պետ Արիստակեսյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ է տարվում նաև ԳԱԻ-ի բարոյական կերպարը բարելավելու ուղղությամբ: Շուտով գաիշնիկների շարքերը կհամալրեն կին տեսուչներ, որոնցից ակնկալվում է ավելի բարեխիղճ մոտեցում վարորդներին: “Կանայք, ինչպես հայտնի է, ավելի բարի են… Վստահեմ, որ մեր նոր պետավտոտեսուչկաները մեծ համակրանքի կարժանանան հայ վարորդների կողմից կարճ ժամանակում:»
Շախմատի առաջնության ընթացքում գրանցվեց տեսուչների հանդեպ վերաբերմունքի փոփոխություն: Արդեն առաջին օրերին հարցումները ցույց տվեցին, որ ավանդական ատելությունը փոխարինվում է խղճահարությամբ, ինչը իրավապահների կողմից համարվեց լուրջ առաջընթաց: “Հաջորդ քայլը կլինի քաղաքացիների մտահոգությունը մեր հոգեկան առողջությամբ, իսկ միանգամից դրանից հետո կգա հարգանքը,” վստահաբար պնդում էին մի քանի կապիտան:
Առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի կարծրատիպերի վերացում: Ներքին զորքերը ծրագրել են ծառատունկ և այցելություն քաղաքի ծերանոցներ` որտեղ իրականացնելու են հոգատարության և մարդասիրության միջոցառումներ: Նախատեսվում է աննախադեպ քայլ` ողջ ակցիայի ընթացքում ծեծի չի ենթարկվի ոչ մի ծերունի:
А это правда, что они как хотят так и играют любой фигурой? Ну если водят как хотят, то и играть должны как хотят. 🙂
Asum en arajin pulum voch mek tenc el risk charec “officer”-in dzer ta … 🙂
Ատում եմ “միջին վիճակագրական մարդ” արտահայտությունը… էխ.. Ադիբեկյան — Ադիբեկյան!!.
Իսկ ավտոտեսուչների շարքերում փոփոխություններ կատարելուց հետո շատ դրական փոփոխություններ են տեղի ունեցել… ու պետք է իմ խորհին շնորհակալությունը հայտնեմ… խանջյան փողոցում իրենց ծառայությունը իրականցնող ավտոտեսուչներին, որոնք օգնեցին բռնել մի կնոջ պայուսակն առևանգած մարդուն… կամ փողոցն անցկացրին բազմաթիվ տատիկների:
Հ.Գ. կարծում եմ կգա մի օր երբ մենք ավտոտեսուչների մեջ ոչ մի “գաիշնիկ” չենք տեսնի … ԵՍ .. սիրում եմ իմ երկիրը… կարմիր կապույտ ծիրանագույն… մենք ենք մեր սարերը հեեեյյյ!!!
TAtii nkar@ shat lavna :))