Press "Enter" to skip to content

Անտանելիության Index ՝ Փետրվար 2010

Անտանելիությն ինդեքսԱյստեղ համառոտ ամփոփում ենք նախորդ ամսվա դեպքերը/երևույթները, որոնցից հետո մարդ ուզում ա խորը շունչ քաշի ու մտքում ասի` «Երկիրը երկիրա, որ …»: Մեր կառույցի սոցիոլոգների և ընթերցողների օգնությամբ կարողացանք կազմել հետևյալ սանդղակը, որով էլ հենց կչափենք անտանելիությունը, կպարզենք ինչն էր շատ անտանելի, իսկ ինչին զոռով դիմացանք: Մեթոդաբանությունը խիստ նորարար է:

ArmComedy — ի այս էջը կազմվում է մեր ընտրողների հետ միասին: Կայքի վերևի մասում կտեսնեք Անտանելիության Index էջը, որտեղ հենց ԴՈՒՔ կարող եք գրել, ինչը ՁԵԶ անտանելի թվաց մոտակա ամսվա ընթացքում, և ՁԵՐ գրածը կարող է ընդգրկվել մեր Անտանելիության Index-ի նոր թողարկումներում:

Անտանելիության ինդեքս

Նադեժդա Սարգսյանի ասուլիսը, որից պարզ դարձավ, որ երբ մրցույթից առաջ խոստացել էին հաղթող ճանաչել Էմմիին, ապա ոչ մի անարդարություն չկար: Սակայն հետո  անարդարությունը օգտագործվեց նրանց դեմ՝ հետևաբաև այն շատ անարդար անարդարություն է:

Եվա Ռիվասի մասին չափից դուրս շատ քննարկումները, Eipricot բառը, և SMS-ների կասկածահարույց  քանակը:

Անտանելիա Դիաննա Գրիգորյանի անառողջ ֆանտազիան և դրա հիման վրա գրվող սցենարները: — VardS

Անտանելի է Արթուր Աբրահամը, որտեւ ոչ մի բաքսյոր չի կարողանում իրան տանի: — tsiran

Անտանելի է, որ մենք գտնում ենք, որ IT ոլորտում շատ ուժեղ ենք և մեծ ապագա ունենք, մինչ դեռ չենք կարող հստակ մի հատ հայերենի կոդավորում ընտրենք, ու KDWin ենք մինչ օրս օգտագործում: 15 տարուց ավել:

Փողոցում ուխտի պես պահելը — Armine

Անտանելի է Հայլուրի և մնացած հիմնական հայկական հեռու-ՍՏԱ-ալիքների լուրերի հաղորդավարների առոգանությունն ու օգտագործվող շեշտադրությունը: — Լոռեցի

Անտանելիա հայեցի բառի կիրառումը հեռուսատեսությամբ խոսացող անձանց կողմից, օր.` հայեցի դաստիարակություն, հայեցի երգ, հայեցի ֆիլմ… — VardS

Յուլիա Տիմոշենկոյի մոնոտոն հյուսը — Nary

Անտանելի է, որ տեղյակ են պահում, որ մեկի պանիխիդային են գնում ու բացատրում են պատճառը՝ «գիտե՞ս, մահացել ա»… — tsiran

Share

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

  1. Tatevik Tatevik 23/02/2010

    shat hetaqrqir metodabanutyun er! miguuce mi or master class i gaq YSU, sociologiayi fakultet- namanavand vor SErgeyn ayd pordzn arden uni 🙂

    • armcomedy armcomedy 23/02/2010

      menq mayr buh misht patrastenq aycelel. Karevory hayr buhy tany chlini

  2. Tatevik Tatevik 23/02/2010

    Menq martic versksum enq mer PR handipumner@… aveli mec mashtabnerov… ev aranc hayr buhi … bayc humor@ chpetq e nranic xusapi…;) welcome!:)

  3. vonts asem? vonts asem? 24/02/2010

    antaneli e Armenia aliq@, yev hatkapes antaneli e Hasmiki u Feloyi xohanotsayin angragitutyun@, kam aveli chisht, batsardzak tgitutyun@, vor@ karogh e arajatsnel aynpisi psxuq ainpisi aragutyamb, vor ches hastsnum aliq@ poxel —- anhrazhesht e nrants anmijapes heratsnel yeterits (u ch’poxarinel Qristine Pepelyanov)… Nuin arumov antaneli e Qristine Pepelyani pashtonakan pashton@’ estegh u entgh sran-nran pokharinoghi derum…

Մեկնաբանությունները փակ են.