Այո, ArmComedy-ին սկսում է նաև տպագրվել: Joker ամսագրի խմբագրությունը՝ ի դեմս խմբագիր Արմեն Վարդանյանի (նույն ինքը Արտյոմ ու Արմենի մեջի Արմենը, Բերնարդ Շոուի Արմենը, Երեկո Արմենի հետ-ի մեջի Արմենը, 7.5-ի մեջի Արմենը, Զսպանակի մեջի Արմենը) մեզ տրամադրեց երկու էջ իրենց հումորային ամսագրի էջերում: Առաջին համարը, որում կլինեն մեր կողմից պատրաստված նյութերը, լույս կտեսնի Մարտի 1-ին:
Ստեղ պետք է մարկետինգային քայլ անենք ու ասենցք, որ ամսագրում տպագրված նյութերը լինելու են էքսկլյուզիվ ամսագրի համար՝ այսինքն մեր բլոգում չեն տեղադրվելու: Այստեղ նաև պետք է համեստաբար ասել, որ շատ լավ բաներ ենք գրել:
Տպագիր տարբերակի առավելությունները՝
1 կարող եք հայլայթերով ընդգծել դուր եկած հումորները
2 կարող եք կտրել հումորները ամսագրից և փակցնել Ձեր կոշիկի վերանորոգման կրպակում, եթե նախկանում ձեռք եք բերել կոշիկի վերանորոգման կրպակ
3 կարող եք գրիչով ուղղել տառասխալները
4 կարող եք մեր հումորների մեջ լանչ փաթաթել
5 կարող եք մեր հումորներով ճանճ սպանել
6 կարող եք մեր հումորներով կրակ վառել ու ասել «սրանք բոց են»
7 կարող եք առաջարկել մեր հումորների կիրառման Ձեր տարբերակները քոմենթներում:
Մի խոսքով հարցրեք Joker ամսագրի նոր համարը բոլոր կրպակներում մարտի 1-ից: Ի դեպ այն բավականին ողջամիտ գին ունի:
Bayc mek u shat karevor terutyun uni … commentner anelu hnaravorutyun chi talis!!!
isk ete lurj… apreq!
P.S. ребята а ведь так и в Госсдуму попасть недалеко!