Press "Enter" to skip to content

Նոր հայկական ավտոմեքենան

by Narek

ԵրԱԶ Nightmare
ԵրԱԶ Nightmare

Երևանի ավտոմեքենաների գործարանը մամլո ասուլիսում հայտնեց այն մասին, որ լուրջ վերաբրենդավորումից հետո պատրաստ է ավտոսիրահարների դատին ներկայացնել նոր «Երազը»: Նոր մեքենան արտադրվելու է արդեն 8 ամսից և կրելու է շատ համեստ «Nightmare» անվանումը: Այն պատկանելու է ամենագնացների դասին և միտված է լինելու զբաղեցնել հայտնի «Նիվա» մեքենայի շուկան:

«Մենք շուկայի շատ լուրջ ուսումնասիրություն ենք անց կացրել և պարզել, որ պոտենցիալ գնորդների 75% նախընտրում են հենց Նիվան, ուստի մեր դիզայներները թխել են և ադապտացրել են հայ վարորդի համար սպիտակ Նիվան» — ասաց տնօրեն Արսեն Քսենոնյանը:

Մեքենան ունի հատուկ պահարան վարորդական իրավունքների, տեխնիկական անձնագրի և նառուշիլովկայի համար: «Nightmare»-ի դիմացի ապակուն արդեն գործարանում ամրացվում են 3 հատ CD-ներ, որովհետև «Էտի վերջն ա», — ասաց տնօրենը: Անվադողերը կլինեն գերռաբիս և գերլայն, քանի որ «Էտի իտոգն ա»՝ կրկին հուշեց հավաքված լրագրողներին տնօրենը: Քանի որ ապակիները միևնույնն է մգացվելու են, դիզայներները պարզապես որոշեցին դրանք օբսիդիանից դնել՝ «էտի մորթ ա, համ պլյոնկի փող չես ծախսի, համ էլ շատ հայեցի ա»,- ընդգծեց գլխավոր դիզայներ Մրդոն: Ձայնային ազդանշանն էլ երկար-բարակ չի խորանա, այլ պարզապես մեքենայի կոշտ սկավառակից պատահական ուշունցներ կհչեցնի, իսկ հակաառավանգման ազդանշանը՝ ավելի կոպիտ ուշունցները, կենտրոնանալով ազդանշանը միացրած անձի մտերիմ բարեկամների վրա: Ի դեպ «Nightmare»-ի կոշտ սկավառակի վրա, արդեն պահպանված են 1400 երգեր, Վլե-ի, Պզե-ի, Դնե-ի և Բդե-ի լավագույն սկավառակներից: Մեքենայի աուդիո համակարգը կունենա 18 բարձրախոս, որից 8-ը դրսից, բացի այդ Երևանի Բրյուսովի անվան համալսարանում կտեղադրվեն լրացուցիչ բարձրախոսեր, և «Nightmare»-ի վարորդը կկարողանա մոտենալ շենքին, և Bluetooth-ի միջոցով իր միացրած երգերը հեռարձակել հենց լսարանի մեջ, այսպիսով հեշտացնելով աղջիկ կպցնելու պրոցեսը և ազատելով մեքենայի դռները լայն բացելու անհրաժեշտությունից:

Ավտոմեքենան սալոնում կունենա ուռելու համար բոլոր անհրաժեշտ պարագաները, ինչպես նաև 200 գրամ հոկտեմբերյանական հրաշքից անվճար առաջին 100 գնորդների համար: «Nightmare»-ը զինված է ծիպտռոնիկ, պառկտռոնիկ, ինչպես նաև ծիտպոռնիկ և ռազբոյնիկ համակարգերով: Համակարգչի GPS համակարգը օգնում է գտնել ամենամոտ քյաբաբնոցներն ու սաունաները, սակայն տնօրենի խոսքերով այն կարող է կախվել Պռոշյան փողոցի որոշ հատվածներում:

Շարունակելով ռուսական ավանդույթները՝ մեքենան գործարանից խանութ է բերվելու յուղը վրեն, որպեսզի վարորդները կարողանան մի քանի ամիս քաղաքավ թիթզանան և մեքենան չլվանան, բացի այդ «Nightmare»-ի սպասարկման կետերում կվաճառվի լրացուցիչ յուղ, արդեն օգտագործած մեքենային նորի տեսք հաղորդելու համար:

Elite Life ամսագրի թղթակցի հարցին, արդյոք մեքենան կպարունակի որոշ չափի գլամուր, տնօրենը պատասխանեց` «մեքենան չափազանց գլամուրային է` սկոռուստի գլխիկը Swarowvski -է, բենզաբակը Louis Vuitton, իսկ նստարանները մաքուր Դեպարդյե»:

Քաղաքապետարանի հետ համատեղ անց են կացվել հատուկ հետազոտություններ , որոնց արդյունքում հստակ հայտնաբերվել է, թե ինչ խորության փոսեր են սպասելու վարորդներին Երևանի փողոցներում և որքան անորակ ասֆալտ է օգտագործվելու մոտակա 10 տարիների ընթացքում:

«Արդյո՞ք Դուք կգնեք այս ավտոմեքենան» հարցին բարակ ձայնով և լավ դրած վիբրատոյով երիտասարդը քրքջաց՝ «ա-ա-ա-ա-ա-ա-ա-ապե պապան ուժե 3 հատ վեկալել ա» և չգիտես ինչու դիմացի երկու ատամների արանքից թքեց  ասուլիսների դահլիճի հատակին:

Share

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

  1. Hermine Hermine 19/01/2010

    shaaaaaat lav er grvac )))))))), bayc mievnuyn jamanak cavali qani vor sa mer irakanutyunna ((((

  2. Artak Artak 19/01/2010

    Маладец !!!

  3. Artak Artak 19/01/2010

    սպանեց!!!! 🙂

  4. SRK SRK 19/01/2010

    lavn er!!!!! Narek jan bayc xorhurd ktam vor senc spanox hodvacner qich greq te che armcomedy mtnoxneri tiv@ ktruk knvazi, vor senc saxin spanen es hodvacner@ ur khasni!!mtaceq es uxxutyamb)))))))

  5. Елена Елена 19/01/2010

    mera es))))))

    • SRK SRK 20/01/2010

      Cheeeee!!!. Menak du che Yelena,du mi meri eli, te che marda mek@ chi dimana))))

  6. Levon Levon 20/01/2010

    Lavn er:)))

  7. Artsrun Artsrun 20/01/2010

    Mer quchum anhamber spasum en “Nightmare Elegance” modelin “sax mashnen matovi plyonkac” tarberakov :))))))))))))))))))))))

    • armcomedy armcomedy 20/01/2010

      🙂 Գործարանից հայտնեցին, որ սպիտակ մատովի պլյոնկած էֆեկտ ստանալու համար բավարար է շատ մանր շուշաթղթով անցնել մեքենայի մակերեսով:

  8. AnAhit AnAhit 07/02/2010

    Shat dipuk er, kareli e asel voch mi chapazancutyun!!!

Մեկնաբանությունները փակ են.