Ուղիղ 2 տարի առաջ, հենց դեկտեմբերի 1-ին մենք առաջին անգամ դուրս եկանք «Ստոպ» ակումբի բեմ, որպես stand-up հումորիստներ: Ճիշտ է, դա մեր առաջին փորձը չէր, սակայն առաջինն էր որպես Comedy Night:
Անցյալ տարի, այս ժամանակ մեր համերգին Մայքլ Ջեքսոնը, եկավ, նույնիսկ երկու Մայքլ Ջեքսոն: Եգեցին ´Bille Jean-ը, պարեցին, ասացինք-խոսեցինք, ծիծաղացինք, ո՞վ են ժամանակ գիտեր, որ այսօր նույնիսկ մի Մայքլ Ջեքսոն չենք ունենա: Տեսնում եք, որ պետք չի բաց թողնել Comedy Night-երը:
Դրա համար էլ հենց այսօր ցանկանում ենք բոլորիդ տեղեկացնել, որ հերթական 7-րդ Comedy Night-ը կկայանա դեկտեմբերի 27-ին մեր արդեն հարազատ «Ստոպ» ակումբում: Նոր շոուն կոչվում է Comedy Night 7: Offline and Off Limits և կլինի հայերեն լեզվով:
Ինչպես միշտ բութ մարդկանց մուտքն արգելված է, ինչպես միշտ ողջունվում են նվիրատվություններ պաղպաղակի տեսքով, ինչպես միշտ կհամատեղենք արդար դաժանությունն ու սարսափելի ծիծաղալին:
Նշենք նաև, որ սա կլինի մեր վերջին շոուն, որակը կտրուկ գցելուց առաջ: Հայկական որակ գցելու ավանդույթից դեռ ոչ ոգ չի փախչել:
Հետևեք կայքին մանրամասնությունների համար՝ շուտով կհայտնվի պաշտոնական պաստառը, տոմսեր ձեռք բերելու հեռախոսահամարները և այլն:
Հարգելի արդար դաժանիկներ,
Ես անհամբեր սպասում եմ ձեր “Սարսափազդու ծիծաղաշարժ” Comedy Night-ի պաշտոնական պաստառին:
Կանխավ շնորհակալ եմ հրավերի համար:
Հարգանքով,
ձեր մշտական հետևորդ
Ոնց Նարիկը ասեց :D.
Հ.Գ. Բայց ամեն դեպքում ես զրահապատ բաճկոնով կգամ:
Ինձ թվում ա, որ քանի որ Comedy Night-երը ինչ-որ հստակ հաճախականությամբ չեն լինում, ապա չառժի այս մեկը անել վերջինը: Երբ մյուսի համար նյութ, հավես ու որակ կհավաքվի, էտ վախտ էլ արեք մյուսը… հո ոչ մեկ չի ստիպում անեք փետրվարին, ու դուք ստիպված անեք, անկախ նրանից բավական նյութ կա, թե չե: Լավ բանը չառժի թարգել:
Լևոն ջան, ուշադիր կարդացեք, վերջինը չի այլ վերջինն է որակը կտրուկ գցելուց առաջ
Շնորհակալություն, իսկ կոլլեկտիվ հայտեր ը՞նդունում եք։
Իսկ եթե լուրջ ինչպես կարող ենք արդեն իսկ սեղաններ պատվիրել, ու ինչը ոչ պակաս կարևոր է ինչ գնով 🙂
Հուսով եմ առավել լոյալ ընթերցողներին կտրվի սպասարկման առաջնահերթություն։
իսկ ինչույա իմ ավատարը սենց անհասկանալի այլմոլորակային…
1 gin@ sovorabar 2 hazar a u spasarkeluc hamarya chen koptum (heraxos ban shutov).
2 qo avatarn a, mez es harcnum?)
2 hazar chalaxaj texern en te tex@ kap chuni?? mekel heraxosahamarner@ shut uxarkeq eli??
երկու հազար մեկ քթի՞ց, նորմալա, ու լավա որ համարյա չեն կոպտում, թե չէ որ ընդհանրապես չեն կոպտում, մի տեսակ անհագիստ ես դառնում…։Ճ