Press "Enter" to skip to content

Գոռ Վարդանյան՝ հայկական մշակույթի վերջին հույսը

by Narek

Գոռ Վարդանյան
Երևան 2012, հպարտ ծնող՝ "Իմ երեխաս դպրոցը սև գոտիյով ավարտեց"

Օրերս Գոռ Վարդանյանը, նույն ինքը կինոների մեջի Գոռը,  նույն ինքը Չակ Նորիսի ահն ու սարսափը, կամ են կարատեիստ տղեն, կամ նույն ինքը Բրյուս Լիի հայկական մարմնավորւոմը, կամ թաքնված վագրը, կամաց մոտեցող վիշապը, կամ ինչպես վերջերս են նրան ասում, էն կարատեիստը, որ Ֆորտ Բոյարում մեղմ ասած լավ հանդես չեկավ, կամ մեր Կոմեդի նայթի ամենասիրված դերասանը, մի խասքով Գոռ Վարդանյանը նշանակվեց քաղաքապետի աջ ձեռք մշակույթի, սպորտի և անշուշտ կրթության հարցերով:

Քանի, որ Գոռ Վարդանյանը ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահն է, ապա մոտակա ժամանակներում երևանցիներին սպասում են ֆուլ կոնտակտ մշակութային միջոցառումներ, (հենց մեկը օրինակ Արմենչիկի ֆուլ կոնտակտ համերգը) և իհարկե ֆուլ կոնտակտ կրթություն: Օրինակ, եթե երախան աշխարհագրության դասին քարտեզի վրա չի կարողանում գտնել չարաբաստիկ Մադագասկարը, ապա նրան շատ ֆուլ կոնտակտ կերպով բացատրում են որտեղ է Մադագասկարը և ինչու դա չարժի մոռանալ: Առավել բութ երեխաներին կսովորեցնեն օգտագործելով հին ճապոնական յոկո գիրի, ձենկուցու դաչի և կատատետորի կրթական մեթոդները: Ծայրահեղ դեպքերում աշակերտներից կպահանջվի կամավորական խարա կիրի, դասղեկի անունը չգցելու համար:

Մշակույթի առումով նույնպես կսպասվեն փոփոխություններ: Օրինակ շատ փոքր մշակույթ ունեցող քաղաքացիներից կպահանջվի 40-50 ժիմ օրեկան, մշակույի մեծացման նպատակով: Երևանցիները արդեն վաղուց սովոր են, որ Արամ Խաչատրյանի անվան ֆիլարմոնիկ համերգասրահում անց են կացվում ձյուդոյի մրցումներ, դրա համար, քաղաքացիներին էլ ավելի տպավորելու համար արմրեսլինգի մրցույթները այսուհետև անց կկացվեն Փարաջանովի տուն-թանգարանում, իսկ Մատենադարանը կվերածվի եվրոպական չափանիշներին համապատասխանող լողավազանի, որտեղ կմարզվեն լողորդներ ամբողջ տարածաշրջանից:

"Գոռ մի ասա, մի կրակ ասա"

Գոռ Վարդանյանի նշանակման լուրը շատ վատ ընդունեց Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցեննեգերը՝ “Չեմ հասկանում էս Գոռից պրծում չկա՞” բողոէեց տերմինատորը — “Ես գնացի սպորտ, ինքը եկավ սպորտ,  ես գնացի կինոներում նկարվեմ, ինքը եկավ կինոներ սկսեց նկարել, ճիշտա Ընտրությունը ֆիլմը շատ նեղեց իմ Տերմինատոր 3 ֆիլմը, դրա համար էլ գնացի մանրից քաղաքականություն, հիմա էլ ստեղ հասավ: Ինչա բռնեմ էս տները ծախեմ գնամ Լուսի՞ն” բորբոքվեց միստեր Օլիմպիան:

Գոռ Վարդանյանի թարմ գաղափարներին անհամբեր սպասում են բոլոր քաղաքացիները: Մասնավորապես պատահական անցորդ Արմանը հույս հայտնեց, որ Գոռ Վարդանյանը կարգելի երաժշտական դպրոցներում ջութակի դասընթացները, որպեսզի երեխաները դոձիկ չմեծանան: Իսկ երգիչ Սուպեր Սաքոն հույս հայտնեց, որ հեռուստացույցով կվերսկսեն Գոռ Վարդանյանի սերիալի ցուցադրումը: Հիշեցնենք Վրիժառու սերիալը մեզ պատմում էր մեծ ու փոքր լկստված լակոտների առօրեյայի մասին, իսկ երեխաներին ցույց էր տալիս գռեհիկ պահելաձևի և սրիկա լինելու գաղտնիքները: Սերիալի վերջում, ինչպես միշտ չարը պարտվում է, իսկ Գոռը հաղթում, սակայն սերիաներ շարունակ գռեհիկություն դիտած երեխաների ուղեղը ոչ մի բան չի մոռանում:

Երրանցիների մշակույթն ու կրթությունը լավ ձեռքերում են. 10-15 բետոնե բլոկ միանգամից ջարդող ձեռքերում: Այն ձեռքերում, որ կարան ոչ միայն ծեծեն, այլ նաև ցբխեն Չակ Նորիսին, իջնեն Ջեկի Չանի չանին և սատկացնեն 7-12 զինված նինջաներ: Եթե նույնիկս,  Երևանի գործերը վատ գնան, Գոռը անպայման հանկարցակի կհիշի իր սենսեյի դասերը և կփրկի բոլորին-բոլորին:

Share

22 Comments

  1. Арман Арман 24/11/2009

    Sranic heto ov Gor Vardanianin vat ban asi, Shvarcnegeri mot patasxan petqa ta.

  2. Tiko Tiko 24/11/2009

    Hoyakap er :D:D:D

  3. Marine Marine 24/11/2009

    Es tsitsaxic mera uxxaki :D)))))

  4. R.M. R.M. 24/11/2009

    lol

  5. O O 24/11/2009

    uxxagrakan u ketadrakan sxalnery hashvi charnelov` SHAT LAVN ER! 😀

    • armcomedy armcomedy 24/11/2009

      Հա էլի դրանք հաշվի մի առեք, ես արդեն հույսս կորցրել եմ )))

  6. Yelena Yelena 24/11/2009

    shat shat lavner…и куда мы катимся?))))))))

  7. Suicide Bomber Suicide Bomber 24/11/2009

    Minchev kardaci 10 rope tevec, qani vor 10-ic 9-y liatoq tsitsaxum ei :DDDDDDDDD

  8. SRK SRK 24/11/2009

    CNCEYSHN ER!!!!!!!!!!!!!!! IROQ VERY FUNNY ER!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  9. SRK SRK 24/11/2009

    CNCEYSHN ER!!!!!!!!!!!!!!! IROQ VERY FUNNY ER!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  10. ZSP ZSP 25/11/2009

    Tgheq duq verjn eq! giteq vor duq Hungarayum el eq haytni? mi het cer visitneri mej nayeq 😉

    • armcomedy armcomedy 25/11/2009

      Lurj Hungaryaum kardum en? 🙂 stex chi erevum visiti erkrnery…

  11. Vika_Scorpio Vika_Scorpio 25/11/2009

    Erexeq, sax hech, et dodzik@ hayeren tarerov indz mortec:))))))))))))

  12. Khach Khach 26/11/2009

    !!!!!! Hoyakap er:))))

  13. lar margar lar margar 27/11/2009

    ttu tan 4i, amen mardu ban 4i
    aroxj mitq aroxj marmnum- stex en asel, loool

  14. ani ani 03/12/2009

    ajo, ajo Gorn e galu, tej e linelu!!!:)

  15. Tatevik Tatevik 03/02/2010

    erexeq jan cicaghum eq bayc xexj mard@ ed pashtonin nshanakveluc heto stipvac taxi nerov a man galis!!! status@ tuyl chi talis meqena!!! ba ! teseq inch zohoghutyunner hanun azgi ev qaghaqi “bar or ut yan”!

  16. Գրեգ Գրեգ 28/03/2010

    ժամանակակից հայ կինոի ֆուլ Փափազյանը:

  17. Լիանա Լիանա 17/05/2010

    Ավելի լավ է Գոռը զոռ տա խելքին ու հայ հասարակությանը մտագարությամբ վարակած իր կինոները նայելուց հետո, նոր ձեռք բերած պաշտոնը խառակիրի անի:

  18. Arevik Arevik 01/11/2010

    ARAJI HAYACQIC MI PAH HAVATACI,HETO UJEGH TSITSAGHECI U IRAKANUM MI PAH PATKERACRECI TE INCH KLINER..ETE…

    • Narek Narek 01/11/2010

      Ի դեպ նա իրոք քաղապետի օգնական է նշանակվել ))) ba

  19. vesna vesna 14/11/2010

    նմանը նմանին ա գտնում, ոնց քաղաքապետը, նենց էլ օգնականը

Մեկնաբանությունները փակ են.