Press "Enter" to skip to content

Հայաստանը նշում է երկնիշ տնտեսական աճի հիշատակի մեկամյա տարելիցը

By Sergey

armceonomychart
Երկնիշ աճի վերջին րոպեների պատկերը

Այսօր լրանում է Հայաստանի տնտեսության լուսավոր էջերից մեկի` երջանկահիշատակ երկնիշ տնտեսական աճի անժամանակ հեռանալու մեկամյա տարեդարձը: Հիշեցնենք, որ 2001-ից սկսած  երկնիշ տնտեսական աճը` ավելի հայտնի որպես հայկական տնտեսական հրաշք, անցած տարվա այս օրը կաթվածահար վիճակում գտան Ֆինանսների նախարարության շենքի միջանցում և չնայած լավագույն կենտրոնական բանկի մասնագետների միջամտությանը, ոչ մի բան հնարավոր չեղավ անել այն վերակենդանացնելու համար: Երեք շաբաթ Կառավարության շենքում անցկացնելուց հետո, այն հայտարարվեց ավարտված, ինչից հետո սկսվեց աննախադեպ տնտեսական ճգնաժամ:

 Պաշտոնյաներն ու մշակույթի գործիչները հարգանքի տուրքը մատուցեցին Ֆինանսների նախարարության շենքի մոտ առավոտյան  9:30: Նախարարության մոտ կառուցված տնտեսական աճի հուշարձանին ծաղկեպսակ դրեցին նախարարներն ու ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամները:

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ կիսվեց զգացումներով. “Մենք բոլորս այսօր ցավ ենք ապրում երկնիշի վաղաժամկետ ավարտի կապակցությամբ: Տաս տարիների ընթացքում այն դառավ ոչ միայն տնտեսության անբաժանելի մասը, այլև հարազատ մի մարմին բոլորիս համար, ուրախության և հպարտության հիմնական աղբյուր…”

 Օրվա երկրորդ կեսին Երևանի Արաբկիր համայնքում տեղի ունեցավ “Երկնիշ աճի” անվան միջնակարգ դպրոցի բացման արարողությունը, որին մասնակցում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Աշոտյանը դիմեց հավաքվածներին. “Այսօր մենք բացում ենք այս նոր դպրոցը և հանդիսավոր տեղադրում այստեղ երկնիշ տնտեսական աճի կիսանդրին` հուսալով, որ նոր սերունդը կքաղի դասեր այս վիճակից և կսովորի ավելի համեստ գովազդել նման աճը ապագայում, որ ճգնաժամի դեպքում այսքան հիմար վիճակի մեջ չհայտնվի:”

 Դավթյանը հավելեց. “Եկեք չկենտրոնանանք այն ծիծաղելի վիճակի վրա, որում հայնտվել ենք մենք և մեր Կենտրոնական բանկի գործընկերները: Ճգնաժամը բերեց նաև բազմաթիվ դրական արդյունքներ. վերջապես կարողացանք աղքատության չափսը հասցնել այն մակարդակի, որ Համաշխարհային բանկը տրամադրի ևս մի քանի միլիարդ դոլարի վարկ, … հիմնականում սա..”

 Հարգանքի տուրք մատուցելու նպատակով Հայաստան էին ժամանել Ռուսաստանի, Ֆրանսիայի, Նոր Զելանդիայի, Վրաստանի և մի շարք այլ երկրների պատվիրակությունները: Նախագահի հետ միասին նրանք մասնակցեցին աճի հիշատակին նվիրված պատարագին:

Serj and Putin mourn economy
Երկնիշ աճի մտերիմները վերջին հարգանքի տուրքի պահին

 “Ես հիշում եմ` գործից հոգնած եկա տուն… ցնցուղ էի ընդունում` երբ ինձ զանգեցին և ասացին աճի կասեցման լուրը,” կիսվեց Վրաստանի նախագահ Սաակաշվիլին, որը անձամբ էր եկել տեսնելու աճի ավարտի քայքայիչ արդյունքները: “Հիշում եմ, հենց իմացա աճի անկման մասին լուրը … կարծես ինչ-որ բան կոտրվեց մեջս..,” զսպելով ժպիտը կիսվեց Սաակաշվիլին:  

 Հաջորդ տարի նախատեսվում է նաև բացել տնտեսական աճի հիշատակի թանգարան, որտեղ կներկայացվեն երջանկհահիշատակ աճի աճյունը: Նախատեսվում է նաև այնտեղ ունենալ մի առանձին փոքրիկ սենյակ, որտեղ կտեղադրվեն տաս տարվա երկնիշ աճի բոլոր ձեռքբերումները:

Share

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

  1. Hayk Hayk 27/10/2009

    Shaaat lavn er!!!!
    Asenq ohormi!…

    ……Anush)

  2. Khzrt Khzrt 28/10/2009

    Aper. Sa. Verjn. Er. 100%!

  3. iReporter iReporter 28/10/2009

    Երջանկահիշատակ երկնիշի օղորմաթասը խմեցի՞ն :))))

Մեկնաբանությունները փակ են.