Press "Enter" to skip to content

Շտապ հոգեբանական օգնության սերիալների զոհերի համար

by Narek

Սերիալների զոհերին տանջանքը թեթևացնում են
Սերիալների զոհերին տանջանքը թեթևացնում են

«Բարև երջանկություն ես քեզ սպասում էի»՝ երգիչ Հայկոյի ահա այս բառերը լսեց ոչ մի վատ բան չսպասող, 25-ամյա դաշնակահար Վադիմ Ռուբինյանցը, երբ մեկ տարի առաջ պատահականորեն միացրեց «Դժբախտ երջանկություն» հեռուստասերիալը:  Այդ դաժան հինգշաբթին ընդմիշտ կմնա Վադիմի հիշողության մեջ, քանի որ արդեն մեկ տարի է ինչ նա ծանր վիճակով գտնվում է Երևանում բացված շտապ հոգեբանական օգնության կենտրոնում: Այն հատուկ նախատեսված է սերիալների զոհերի րեաբիլիտացիյի համար:

«Աչքիս առաջ դերասաններից մեկի խաղն ա: Հիմա խոսելուց էլ հիշում եմ ու սարսափում, էնքան վատ եր խաղում: Առաջին դրվագում դերասանը պետք է ուրախություն խաղար, բայց նրա շուրթերը նույնիսկ չէին փորձում ժպտալ, աչքերը համառորեն բութ էին մնում ու հայացքը ոչինչ չէր արտահայտում, նույնիսկ բթությունն էր մի տեսակ կեղծ: Էնքան վատ խաղաց, որ ես հետ տվեցի» — կիսվում է ռեաբիլիտացիոն կուրս անցած Վադիմը, ով միևնույնն է վախենում է ձեռք տալ հեռակառավարման վահանակին:

25 ամյա դաշնակահարի մազերը ճերմակեցին
25 ամյա դաշնակահարի մազերը ճերմակեցին

Դերասանի գերբնական անտաղանդությունը կաթվածահար արեց երիտասարդին, և նա, գետնին պառկաց, շարունակում էր հետևել սերիալին: «Գովազդների ժամանակ կարծես թե ուժերս վերականգնվում էին, բայց մեկ ու մեջ գովազդներում նույն մարդիկ էին խաղում, աչկերս փակեցի, բայց դավաճան ականջներս շարունակում էին լսել դերասանների սխալ առոգանությունը:»

Փառք Աստծո, Վադիմին հնարավոր եղավ փրկել, իսկ 39 ամյա ֆրանսերենի դասախոս Անահիտ Ֆարմանյանը գտնվում է գերեզմանում: Ոչ, նա չի մահացել, պարզապես այդ կինը լքեց իր ընտանիքը, աշխատանքը, ընկերներին, և ապրում է գերեզմանում, որվհետև դա միակ տեղն է Երևանում, որտեղ չեն ցույց տալիս կամ քննարկում «Որագայթի» նոր սերիան:

«Չեմ վերադառնա տուն, ավելի լավա ստեղ մեխակներով սնվեմ քան ևս երկու վայրկյան տեսնեմ այդ սերիալի ընդգծված անտաղանդ դերասաններին» — նշեց բանասիրական գիտությունների թեկնածուն: Մեր հարցին, արդյո՞ք իմացաք Ռուդոլֆը ով էր, Անահիտը պատասխանեց«ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ», այնուհետև պոկեց ինչ որ գերեզմանաքար և նետեց մեր ուղղությամբ:

Սերիալների զոհերի շտապ հոգեբանական կենտրոնի տնօրեն Վահրամ Պողպաթյանը նշեց, որ զոհերի քանակի աճի դինամիկան ուղղված է դեպի քչանալը՝ «Բայց դա նրանից չի, որ սերիալների որակնա լավանում, պարզապես ավելի ու ավելի շատ մարդկանց չեն նյարդայնացնում անտաղանդ դերասանները և կանխատեսելի սյուժեները:» Կենտրոնում այս պահին կան «Փախուստ», «Դժբախտ երջանկություն», «Հարևանները», «Վերվարածները», «Ռուզանի սիրտը» և այլ գլուխգործոցների զոհեր, իսկ «Որոգայթից» տուժվածների համար բացվել է հատուկ մասնաշենք: Կենտրոնում հիվանդներին բուժում են որակյալ ֆիլմերի ցուցադրման մեթոդով՝ Ռոբերտ Դե Նիռոյի երկու ֆիլմ դիտելուց հետո հիվանդները ի սպառ մոռանում են «Որոգայթի» Արմեն Մարությանին կամ «Դժբախտ երջանկության» Ռիչարդ Մադլենյանին ու«Գեղամին»:

Բրազիլական սերիալները աստիճանաբար կպոռնոյացվեն
Բրազիլական սերիալները աստիճանաբար կպոռնոյացվեն

Բրազիլական սերիալների մեդիամագնատ Էդուարդո Սապոնեսը խոսք է տվել Հայաստան ուղարկել մի խումբ բրազիլիացի «թույն նանարներ» սերիալում նկարվելու համար: «Մենք վաղուց հասկացանք, որ մեր անասուն սյուժեները մարդկանց արդեն դուր չեն գալիս, և սկսեցինք շեշտը դնել, բիկինիներով  թույն նանարների և էրոտիկ տեսարաննրի վրա» — նշեց Սապոնեսը: «Եթե սենց գնա շատ շուտով դուրս կգա առաջին պոռնո սերիալը, ինձ թվում է անուն կդնենք Սիրո Սապոն»:

ՀՀ Կառավարությունը շարունակում է անտարբեր մնալ ինտիլիգենտ քաղաքցիների տանջանքներին: «Շատ էլ որակով սերիալներ են, համ էլ հայերեն են, թե չե ռուսերեն, որ խոսում էին կեսը չէինք հասկանում, են մյուս կեսն էլ սխալ էինք հասկանում: Դուք ջո՟կել էիք գլխանց, որ Բրիգադայի Սաշա Բելին մաֆիոզ էր» — ասաց մի բարձրաստիճան պաշտոնեյա, ով ցանկացավ անանուն մնալ:

Share

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

  1. Artsrun Artsrun 21/10/2009

    Naxordneri hamemat es hodvats@ tuyl er, txeq …

  2. Catherine Catherine 21/10/2009

    ))))))))))))) Verjn er!!!!!!!!!!!!

  3. Anna Matevosyan Anna Matevosyan 21/10/2009

    Ha, Cath jan lavn er. Senc baner@ petqa mer qyartuneri acq@ mcnenq!!!!!

  4. Catherine Catherine 21/10/2009

    hahahaha

  5. Tatevik Tatevik 21/10/2009

    Shat lav hodvac er. bavakanin zaveshtali…:))))

  6. Catherine Catherine 21/10/2009

    i see the whole staff is here, hehe

  7. ArmLinker ArmLinker 22/10/2009

    հետաքրքրաաբսուրդախառն ու խոխմա իրականություն!!!!

  8. Արման Ղարիբյան Արման Ղարիբյան 22/10/2009

    13-14-ամյա Դիանան չէր կարողանում բացատրել, արդյո՞ք հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Լեւոն Ավագյանը բռնաբարել է իրեն, թե ոչ, նա չգիտեր` ինչ է նշանակում բռնաբարել: «Ինքը շալվարն իջացրեց ու ամեն ինչ արեց»,- այսքանից ավելին աղջիկը չէր կարողանում արտաբերել: մանրամասներն այստեղ` http://sard.hetq.am/2009/10/22/nubarasheni-dpro/#comment-1278

  9. NARY NARY 11/11/2009

    verjin 2 paragraph@ shaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaat lavner, cavoc da mer djbaxt irakanutiann e iroc sa Djbaxt Erjankutiun e.

Մեկնաբանությունները փակ են.