by Sergey and Narek
Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հարցում թուրքական կողմը առաջ է քաշել նոր նախապայման, ինչը թեժացրել է Հայաստանյան և Սփյուռքի հակազդեցությունը բացման գործարքին: Նոր նախապայմանը ենթադրում է Սերժ Սարգսյանի մասնակցությունւ Գյուլի` հոկտեմբերի 29-ին կայանալիք ծննդյան 58 ամյակին: Մասնակցությունն իր բոլոր համապատասխան պարագաներով, փոթաթվելով, բարեմախթանքներով, բացիկներով, նվերներով, խմելով և տաքսի կանչելով:
Դաշնակները արձագանքեցին միանգամից կազմակերպելով բազմատասնյակ ցույց ԱԳՆ-ի դիմաց: “Սա միանշանակ ծուղակ է հայկական կողմի համար: Որպես սկզբունք մենք դեմ չենք ծննդյան օրվան մասնակցությանը, բայց մեր մտավախությունն է, որ սեղանի շուրջ կխմեն Գյուլի առողջության կենացը, ինչը մեզ համար անընդունելի է: Գուցե և հնչեն կյանքի երկար տարիների մաղթանքներ, ինչը պարզապես հակասում է մեր ազգային շահերին:”
Նախագահ Սարգսյանի մամլո ծառայությունը արդեն հաղորդել է, որ “Նախագահի նպատակն է անել առաջին քայլը երկու ժողովուրդների մտերմացման հարցում: Առավել անհայանպաստ կենացների դեպքում բնականաբար նախագահը չի չխկացնի բաժակը,” ասված է մամլո հաղորդագրության մեջ:
Սակայն դաշնակները նույն օրը կազմակերպեցին հացադուլ 4 ժամյա հերթափոխով Արտաքին գործերի նախարարության դիմաց: “Պետք չէ ծիծաղալ,” կոչ արեց Գիրո Մանոյանը մոտեցող լրագրողներին, “4 ժամից ավել հացադուլը պարզապես կարող է վնասել առողջությանը, իսկ դաշնակները դեռ շատ պետք են մեր հայրենիքին:” Դաշնակցությունը նաև նախատեսում է կազմակերպել լրացուցիչ մեկժամյա գործադուլներ, յուրաքանչյուր աշխատանքային օր, 13:00-ից 14:00:
Սփոյուռքի աճող տագնապը փարատելու նպատակով, նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց այցելություններ հայկական Սփյուռքի օջախներ: Սակայն դա միայն բորբոքեց հայրենասեր սփյուռքահայերին և ավելնորդ գործ առաջացրեց տեղացի ոստիկանների մոտ:
Լիբանանում բնակվող ծայրահեղ դաշնակցական (այսուհետ՝ ԾԴ) զինված միավորումները և այլ պարապ մնացած սփյուռքահայերը, խոսք տվեցին սահմանի բացման դեպքում ռմբակոծել Հայաստանի տարածքը: Նրանց առաջնորդ Սասուն Դուշմանյանը նշեց, որ հայրենիքի վրա ձեռք բարձրացնելը, իհարկե վերջին քայլն է, բայց անհրաժեշտության դեպքում ԾԴ-ականները այդ քայլին էլ կդիմեն: “Մի քանի զոհ Երևանում, մի 3-4 պայթեցրած շենք. դա ցավալի է, բայց մի մոռացեք, որ շատ ավելի ցավալի կլինի, եթե Գյուլի համար “Happy birthday” երգելիս մասնակցեն հայկան ձայնալարեր:” — հպարտորեն նշեց մի հայրենասեր մարտիկ:
Միառժամանակ տարածվեց տեղեկատվություն, որ հրեական համայնքները ամբողջ աշխարհում կազմակերպել են բողոքի ակցիա Սերժ Սարգսյանի դեմ. նրանք վրդովված են, որ Հայաստանի նախագահն այցելեց միմիայն հայկական համայնքները: Լեհաստանում բնակվող ռեբե Իցխակ Զելդովիչը ասաց: “Հայաստանի իշխանությունների կողմից, սա ակնհայթ հակասեմիթության դրսևորում էր. փաստորեն մենք երկրորդ սորտի մարդիկ ենք ու հայերին բացարձակ չի հետաքրքրում հրեաների կարծիքը թուրքական սահմանի բացման շուրջ”:
Առավել կոշտ արձագանք եղավ Ավստրալահայ համայնքից, որտեղ ստորագրահավաքի արդյունքում Սփոյւռահայ հայրենասերները կոչ արեցին Հայաստանի իշխանություններին գործնական քայլեր ձեռնարկել Արևմտյան Հայաստանը վերադարձնելու ուղղությամբ:
Ավստրալահայ համայնքի ղեկավար Արամայիս Համփարյանը ասաց իր ելույթում` “Հայաստանի իշխանությունները պետք է մի փոքր հպարտություն ցուցաբերեն և խիզախորեն հարձակվեն Թուրքիայի վրա: Ամոթ է, արրդեն 18 տարի անկախ երկիր է, իսկ հողերը դեռ չի վերադարձրել: Այո, անհավասար պատերազմի արդյունքում գուցե Հայաստանը վերանա, բայց մենք` ավստրալահայերս, պատրսատ ենք խիզախորեն ընդունել նույնիսկ այդ ծանր զոհաբերությունը: Մենք պատրաստ ենք մաքսիմալ վառ պահել մեր եղբայրների հիշատակը այստեղից: Բացի դրանից դա կարող է լինել մեր հերթական բարոյական հաղթանակը:”
Հայության ևս մի կարևորագույն կենտրոնից՝ Գլենդելից հնչեցին նմանատիպ կոչեր: 35-ամյա գլենդելցի Ռիչարդ Թամբալյանը նշեց, որ պատմության այս կետում հարկավոր է, որ յուրաքանչյուր հայաստանաբնակ հայ զենք վերցնի և հարձակվի թշնամու վրա: Իսկ ինքը՝ Թամբալյանը խոստացավ հոգեպես օժանդակել հայ մարտիկներին, և այլևս Dunkin’ Donuts սրճարաններից Turkish Coffee չգնել:
Մինչդեռ կրքերը բորբոքվում են, հայ օրենսդիրները արդեն ընդունել են մի շարք օրենքներ սահմանի բացման շեմին: Բարեփոխված օրենսդրությունը թույլ է տալիս զենքի ու զինամթերքի վաճառքն ու կիրառումը, իսկ քրեական օրենսգրքից հանված է պատիժը ազգային անհանդուրժողականությամբ դրդված բռնության համար:
ԱԺ պատգամավոր Սահակ Մինասյանը պարզաբանեց` “Մենք փորձում ենք սահմանի բացումը դարձնել առավել անվտանգ հայկական կողմի համար: Նոր օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիներին ինքնուրույն շտկել յուրաքանչյուր թերություն կապված բաց սահմանի հետ:”
Սահմանի հնարավոր բացման դեմ արտահայտվել է նաև Վրաստանի առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին, որը սուր քննադատության է մատնել նախաստորագրված փաստաթուղթը. “Հայաստանը այս քայլով ակնհայտ ապտակ է հասցնում իր բարեկամ վրացիներին: Ակնհայտ է, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում Վրաստանը չի կարողանա նույն քանակությամբ տնտեսական օգուտ ստանալ Հայաստանից և այլևս չի լինի միակ կապը արտաքին աշխարհի հետ: Հետևաբար մենք կունենանք տնտեսական կորուստներ: Սահմանի բացումը գրեթե զրոյացնում է մեր կարևորությունը:” Սաակաշվիլին խորը ցավ արտահայտեց հնարավոր բացման կապակցությամբ: “Ոչ մի բանով չի կարող արդարացվել այս տնտեսական ապտակը Հայաստանի կողմից, մենակ ‘ցխելի սիմինդիով’ պետություն չես պահի” ավելացրեց Սաակաշվիլին դողացող ձայնով, որի աչքերը ակնհայտորեն լցված էին, իսկ ունքերը` լղոզված :
Թուրք հասարակությունը ևս միանշանակ չէ սահմանի բացման հարցում: “Մենք վստահ չենք, որ Հայաստանի առաջնորդը իրոք պատրաստ է անկեղծ շնորհավորել Գյուլի ծնունդը: Նախորդ ոչ մի նման տարեդարձի ժամանակ հայկական կողմը չի ուղարկել շնորհավորանք կամ բացիկ,” գրում են թուրքական թերթերը:
Աբդուլա Գյուլի խոսնակը նաև արտահայտեց մտահոգություն. “Ես հուսով եմ Հայաստանը կկարողանա դրսևորել քաղաքական կամք և մնալ մինչև քաղցրեղենի մատուցումը և լիարժեք մասնակցել մոմերի փչելուն, ինչպես նաև պատշաճ չխկացնել բոլոր կենացներին: Բնականաբար առողջության և երկար տարիների կյանքին վերաբերող կենացները պետք է ենթադրեն ողջամիտ ժամկետներ այլ ոչ անորոշ ժամանակացույց:”
Իսկ Հայաստան-Թուրքիա խաղին սպասող հայ ֆուտբոլասերները, իրենց հերթին, կոչ են արել հայկական թիմին ցուցաբերել իրենց ոչ բնորոշ խաղ հոկտեմբերի 11-ին: “Կարծում եմ, եթե մեր թիմը խաղա իրեն բնորոշ ոճին 100% հակառակ, ապա մենք կունենանք փայլուն հաղթանակ,” ասել է ֆուտբոլասերների ակումբի նախագահ Խաչատուր Գնդակյանը:
amen ban teghin e grvats, bayc petq a poll-in mi hat el patasxani tarberak avelacnel
“who the hell is Nazeni Hovannisyan”
Trust us, we didn’t miss anything ))
Shat sramit u hamov er, shat apreq, aranc humori anhnar e haxtel dzhvarutjunnery.
cankacel eq felieton grel, bayc hishecnum e Serzh Sargsyanin saponvelu hertakan araroghutyun. lav el stacvel e, shnorhavorum em
Երկար կարելի էր խոսել այս թեմայի շուրջ, սակայն պետք է գնանք մեր նոր մեքենաները ուչոտի կանգնացնենք:
Mi qani hodvats greciq, arden arden nor avtomeqenaner eq arel???? Vat chi, vat chi …
ինչ խոսք, հումորը լավն էր :))) իրականությունից չես փախչի, բայց հումորի մեջ փորձել եք ճշմարտության նշաններ ավելացնել, որոնք մի քիչ չափազանցված են: Բայց քանի որ սա հումոր էր, ուրեմն լուրջ տարբերակով մեկնաբանելը սխալ կլինի… շնորհավոր ծնունդդ վեհ հովիվների հետնորդների առաջնորդ Աբդուլլա, քո նմաններից ինչքան քիչ ըլնեն, էնքան մեր օգուտն ա !!!
ha-ha-ha ;))) shat lavn errrrrr :))))
Vorpes humor, iroq, shat hetaqrqir er grvats.. 🙂 Larvac ashxatanqayin oric heto li tesak drakan licqer ein :))…
Baic kartsum em English version petq chi… um hamar eq targmanum?…
es el hognac u kisamerac vichakum kardum ei u necn tarmacaaa,
ur e English versiona?? erb klini?
Avstralayah hamaynqi xakavari asa& verchn a, menak annormal@ karar tenc ban aser!
Հենց-ընենց կամ հիգիենայի երկրպագուներն են սապոնվում կամ ալտրուստները: Մենք շահամոլ ենք: