by Narek
Շատերը երևի թե կհիշեն, որ մի քանի տարի առաջ բոլորիս ամենասիրված ԱԼՄ հեռուստաալիքը Անգլիայում արժանացավ Quality Crown Award մրցանակին, հեռուստաեթերի բարձր որակի ապահովման համար: Շատերը սակայն չհավատացին այն փաստին, որ ԱԼՄ-ն այնքան որակով հաղորդումներ է պատրաստում, որ նույնիսկ անգլիացիները անտարբեր չմնացին, իսկ չար լեզուները սկսեցին պնդել, որ այդ մրցանակը շինծու է, և որ ցանկացած կազմակերպություն էլ կորող է այն ստանալ, վճարելով համապատասխան գումեր: Մենք որոշեցինք կատարել լրագրողական հետախուզություն և մեկնեցինք Լոնդոն այս գաղտնիքը բացահայտելու նպատակով:
Առաջին նպատակն էր պարզել որքանով միջին վիճակագրական լոնդոնցին ծանոթ է ԱԼՄ հեռուստաընկերության հաղորդումներին: Առաջին իսկ պատահական անցորդը՝ Դեվիդ Սթրենջերը, ում մոտեցանք Տրաֆալգարյան հրապարակում, հենց իմացավ, որ Հայաստանից ենք բացականչեց “Օու, դուք Տիգրան Կարապետյանի երկրից եք”: Մենք պարզեցինք, որ Դեվիդի ամբողջ ընտանիքը, ընկերները, գործընկերները, հարևանները պարզապես զմայլված են հայկական հեռուստաընկերության այդ ֆենոմենով: “Կերազեի մեր մոտ էլ լիներ մի տենց հաղորդում, որտեղ հեռուստացույցեր կամ ԴՎԴ նվագարկիչներ բաժանեին” — ավելացրեց մի լոնդոնցի դեռահաս:
Պարզվեց, որ լոնդոնաբնակ ինտելիգենցիան ՝բժիշկները, փաստաբանները, ազնվականները հիմնականում նախընտրում են “Հացի Խնդիր” հաղորդաշարը: Նեյրովիրաբույժ Քենեթ Ադամսը շեշտեց, որ իրեն դուր է գալիս Տիգրան Կարապետյանի անմիջական շփումը հեռուստադիտողների հետ, և նա մի քանի անգամ փորձել է զանգահարել ստուդիա, բայց չգիտես ինչու իրեն չեն միացրել:
Ավելի ցածր խավերը՝ բանվորները, փայտագործերը, լույսի մարդիկ և հնդիկները նախընտորւմ են դիտել “Փոփ Կուռք” հաղորդումը, որտեղից տեղեկություն են ստանում տարբեր միջազգային և ռուսական աստղերի կենսագրությունների մասին: Վերջերս Լոնդոն գաղթաց բոմբեյցի Մոհինդեր Սուրեշը նշեց, որ հատկապես իրեն դուր եկավ ուրբաթ եթեր գնացած Լեոնիդ Ագուտինի մասին հաղորդումը:
Աստղային խոսակցությունները մեզ հուշեցին հանդիպել հանրահայտ մի Լոնդոնցու և պարզել նրա կարծիքը ԱԼՄ-ի մասին: Մեր հաջորդ կանգառն էր երգիչ և դաշնակահար Սեր Էլթոն Ջոնի առանձնատունը: Երգիչը մեզ դիմավորեց, բարձր տրամադրությունով, ավանդական թեյով և մի տեսակ չարաճճի հայացքով: “Իհարկե իմ սիրաց հաղորդումը, Նոր Անուններն են:” — ասաց Էլթոնը, “մի գուցե մի օր իմ Գրեմմիների և պլատինե սկավառակների կողքին էլ կհայտնվի այդ երկար սպասվաց ստվարաթղթից կտռած ադամանդը”: Երգիչը բարձր գնահատեց ԱԼՄ-ի աշխատանքը հեռուստաեթերում և հատկապես ընդգծեց իր համակրանքը դեպի Տիգրան Կարապետյանը՝ “Եթե ես լինեի մի փոքր տարիքով, կամ նա մի փոքր երիտասարդ, ամեն ինչ կարող է շատ ուրիշ կերպ դասավորվեր”
Մեր վերջին կանգառը Լոնդոնում Quality Crown Award կազմակերպության տնօրեն Իզյա Ռաբինովիչի գրասենյակն էր: Անգլիացի գործարարը չենթարկվեց սադրանքին, երբ մենք նրան ասացինք՝ “Հայաստանում բոլորը գիտեն, որ դուք ժուլիկ եք, վաճառում եք ճոխ անունով մրցանակներ Հայաստանի և Մոլդավիայի պես վատ զարգացած երկրների գործարարներին, որ իրանք այդ թագ-մրցանակը տանեն տուն ու բոլորին խաբեն իբր Անգլիացիները բարձր են գնահատել իրանց արտադրանքի որակը, իրականում ԱԼՄ-ը երևի մի վայրկյան էլ չեք նայել, թե չէ տենց ապուշություն չէիք անի”: Ռաբինովիչը նշեց, որ ԱԼՄ-ն մշակութային ֆենոմեն է Անգլիայում և, որ իր 14-ամյա դուստրը պաղպաղակի փոխարեն գնում է Տիգրան Կարապետյանի պատկերով, տետրեր, պաստառներ և շապիկներ: “Բացի դրանից Հայաստանից մենակ ԱԼՄ-ն չի որ ստացելա մեր մրցանակը, Fero, սուրճը նույնպես ժամանակին նվաճեց Անգլիան, և Թագուհին առավոտյան ուշքի չէր գալիս մինչև մեկ բաժակ Fero սուրճ չըմպեր” նշեց Իզյա Ռաբինովիչը:
Մենք էլ պարտքներս կատարած, վերադարձանք Հայաստան ճշմարտությունը հայ ժողովրդին վերջնականապես հասցնելու նպատակով: Իսկ իմ գրպանում դեռ մնաց այն շատ գեղեցիկ Անգլիացի աղջկա էլեկտրոնային փոստի հասցեն, ով իր ձախ կրծքին ուներ դաջվածք՝ Ա Լ Մ կախարդական, հեռավոր երկրի այբուբենի երեք տառ: