Press "Enter" to skip to content

Արաբական Էմիրությունները ահազանգում են հայկական տրաֆիկինգի որակի անկման մասին

By Sergey

Foreign ministers addressing trafficking in human beings
Նախարարները քննարկում են տրաֆիկինգի որակի բարելավումը

Հայատսանի ԱԳ նախարար Նալբանդյանի հրավերով երեքշաբթի պաշտոնական այցով Երևանում էր Արաբական Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլա բին Զայեդը: Երկու նախարարները փոխանակեցին մտքեր, որից հետո տվեցին մամլո ասուլիս:

“Մենք անչափ մտահոգ ենք Հայաստանից եկող տրաֆիկինգի զոհերի որակի աննախադեպ անկմամբ,” հայտարարեց Զայեդը լրագրողներին: “Մենք հուսով ենք, որ մեր հայ գործընկերնեը կկարողանան կարգավորել այդ հարցը մոտակա ժամանակում: Մենք երկար համագործակցել են հայկական կողմի հետ և համարել ենք հայաստանը այս բնագավառում հուսալի գործընկեր,” ավելացրեց նախարարը:

Նախարար Նալբանյանը վստահեցրեց գործընկերոջը, որ Հայաստանը անում է հնարավորինս վիճակը շտկելու նպատակով: Նա ասաց. “Կարծում եմ, որ իմ գործընկերը հասկանում է, որ տնտեսությունը իր հետքը թողել է նաև այս բնագավառում: Տրաֆիկինգի առավել գեղեցիկ աշխատակիցները նախընտրում են Եվրոպական երկրեր, որտեղ բարձր են վճարները:”

“… ճգնաժամը հարված է հասցրել նաև առավել զգայուն խավերին` ներառյալ տրաֆիկինգի մասնագետներին: Սակայն մեր հակաճգնաժամային ծրագիրը նախատեսում է աջակցություն նաև նրանց,” եզրափակեց Նալբանդյանը:

Հիշեցնենք, որ 90-ականների սկզբից Էմիրություններ տարեկան մեկնում են 1000-1500 սեքսի վարպետներ, որոնցից 70-75 տոկոսը ավանդաբար եղել է արտաքնապես խնդրահարույց: Հաճելի արտաքինով աշխատակցուհիների տոկոսը Հայաստանի վիճակագրության ծառայության համաձայն երբեք չի գերազանցել 3-5 տոկոսի շեմը:

Հայաստանի Սպառողների միությունը մեղադրում է արաբներին “ճաշակի փոփոխության” մեջ: “Ինձ համար պարզապես ծիծաղելի է Զայեդի հայտարարությունը: Այո, բնականաբար առավել որակյալ կադրերը մենք փորձում ենք պահել ներքին սպառման համար,” ասում է սպառոնղերի միության նախագահ Աբգար Եղոյանը:

'Լավագույն մասը պետք է սպառվի Հայաստանում' - Աբգար Եղոյան
'Լավագույն մասը պետք է սպառվեն Հայաստանում' - Աբգար Եղոյան

“Արաբական կողմը միշտ էլ բավարարվել է արտաքնապես աչք ցավացնող մասնագետներով: Կարծում եմ խնդիրը այստեղ արաբների ճաշակի փոփոխությունն է, այլ ոչ մեր աղջիկների որակական հատկանիշները,” ասաց Եղոյանը մեր թերթին:

Էմիրությունների պատվիրակության մեջ էր նաև վերջիններիս տրաֆիկինգի նախարարության ներկայացուցիչ Ազիզ Քյալաբը, որը մասնավորեցրեց դժգոհությունը. “Գաղտնիք չէ, որ մենք նախընտրում ենք առավել գեր վարպետուհիների, իսկ վերջին կես տարում, հավանաբար ճգնաժամի արդյունքում, նրանց քաշային հատկանիշները կտրուկ նվազել են: Անձամբ ես չեմ ուզենա, որ իմ երեխան օգտվի թերքաշ մասնագետի ծառայություններից:”

Հիշեցնենք, որ այցը անցնում է այն պահին երբ Աբու Դաբիյում արաբների լայն զանգվածներ դժգոհություն են հայտնում այս հարցով: Վերջին մեկ ամսում Հայստանի դեսպանատան մոտ եղել է 3 ցույց “Կարգին ծտերը վերջացան?” կարգախոսով:

Share

Գրի՛ր առաջին մեկնաբանությունը

  1. Annulik Annulik 15/09/2009

    laaavner!!

Մեկնաբանությունները փակ են.